Գերմանական Ֆրայբուրգի մանկապարտեզները գնաճի պատճառով կանցնեն բուսական ճաշացանկի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Գերմանական Ֆրայբուրգի մանկապարտեզները գնաճի պատճառով կանցնեն բուսական ճաշացանկի

08:09 20.10.2022

Գնաճի և պարենային ապրանքների գների աճի պատճառով գերմանական Ֆրայբուրգը տարրական դպրոցների և մանկապարտեզների երեխաների համար սնունդը կդարձնի միայն բուսական, հայտնել են քաղաքային իշխանությունները։

Նշվում է, որ ավելի վաղ քաղաքի տարրական դպրոցներն ու մանկապարտեզները ճաշացանկի համար առաջարկում էին երկու տարբերակ, և ծնողները կարող էին ընտրել կա՛մ մսով և ձկով կերակուր, կա՛մ բուսական տարբերակ իրենց երեխաների համար:

«Երեկ քաղաքային խորհուրդը որոշել է 2023/2024 ուսումնական տարվանից միայն մեկ՝ բուսական ճաշացանկ առաջարկել: Այս որոշման պատճառը գնաճով պայմանավորված սննդամթերքի գների բարձրացումն էր», – չորեքշաբթի ասվում է քաղաքային իշխանության պորտալում:

Հստակեցվում է, որ Ֆրայբուրգը ցանկանում է շարունակել երեխաներին բարձրորակ սնունդ առաջարկել, և անհրաժեշտ է այլ ճշգրտումներ կատարել՝ սննդի արժեքի հետագա աճը կանխելու համար։

«Մենյուի միայն մեկ տարբերակ առաջարկելով՝ կնվազեն ճաշի մատուցման համար պահանջվող վարչական բեռը և ջանքերը՝ այդպիսով նվազեցնելով ծախսերը», – պարզաբանել են քաղաքապետարանում:

Սակայն հավելել են, որ այս որոշումը կապված չէ դպրոցներում և մանկապարտեզներում մսի արգելքի հետ։ Երեխաներին կթույլատրվի շարունակել բերել նրբերշիկով սենդվիչներ, իսկ դպրոցական երեկույթներին նրանք կարող են շարունակել երշիկները խորովել:

«Դպրոցների տնօրեններն ու մանկապարտեզների ղեկավարները վաղ փուլում տեղեկացվել են նոր հայեցակարգի մասին և հայտնել իրենց աջակցությունը, տեղյակ է պահվել նաև Ծնողական խորհուրդը»,- մասնավորեցրել են իշխանությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP