ՀՀ ԱԳՆ-ի հակիրճ տեղեկանքը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

ՀՀ ԱԳՆ-ի հակիրճ տեղեկանքը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

18:44 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը:

Դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են1992թ. փետրվարի 9-ին:

1992թ. ապրիլին Երևանում բացվել է ԻԻՀ դեսպանությունը, իսկ 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է ՀՀ դեսպանությունը:

2022թ. սեպտեմբերի 30-ին ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, ՀՀ ԱԳ նախարարից ստանալով հյուպատոսական գործողություններ իրականացնելու հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան, պաշտոնապես անցել է իր պարտականությունների կատարմանը:

Քաղաքական երկխոսություն

Հայաստանի և Իրանի միջև բարձրաստիճան շփումները և հանդիպումները կրում են պարբերական բնույթ:

2022թ. սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

2022թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

2022թ. հուլիսի 7-8-ը տեղի է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի այցը ՀՀ:

2022թ. հունիսի 14-17-ը կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը ԻԻՀ:

2022թ. մայիսի 10-12-ը Երևանում տեղի է ունեցել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը։

2022թ. փետրվարի 19-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

2021թ. հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

2021թ. սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

2021թ. օգոստոսի 5-ին, ԻԻՀ նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, Իրան է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առևտրատնտեսական համագործակցություն

Իրանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է և արտաքին առևտրի գործընկերների շարքում ավանդաբար գտնվում է առաջին հնգյակում:

Երկու երկրների միջև հաստատված է ակտիվ համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, միջմարզային, գիտակրթական, մշակույթի և այլ ոլորտներում:

2022թ. հունվարից-օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 427389.4 հազ. ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 74412,0, ներմուծումն ըստ արտահանող երկրի՝ 353180.9, ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի՝ 352977.4 հազ. ԱՄՆ դոլար:

Միջխորհրդարանական համագործակցություն

Նկատելի առաջընթաց է արձանագրվել երկու երկրների խորհրդարանների` ՀՀ Ազգային ժողովի և ԻԻՀ Մեջլիսի, հարաբերություններում: Երկու երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր։ ՀՀ ԱԺ-ում և ԻԻՀ Մեջլիսում գործող Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբերի փոխայցելությունները նոր որակ են հաղորդել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը:

Իրավապայմանագրային դաշտ

Հայաստանի և Իրանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 180 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

Իրանում հայկական համայնք

Իրանում գործում է ակտիվ հայկական համայնք, ինչպես նաև առկա է զգալի հայկական մշակութային ժառանգություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

17:26 30.04.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

17:17 30.04.2025

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

17:00 30.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

BACK_TO_TOP