Նախագահ Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Նախագահ Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

23:29 20.10.2022

Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի նախագահ Աթանաս Զաֆիրովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը, որն ինձ հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Այս շքանշանը մեծ նշանակություն ունի, քանի որ ներկայացնում է այն աշխատանքը, որն իրականացնում են հազարավոր բուլղարներ և հայեր մեր երկրների համագործակցությունը զարգացնելու համար»,- ասել է Աթանաս Զաֆիրովը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ։ «Մենք՝ ժամանակակիցներս, պարտավորություն ունենք շարունակել այն ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, Ձեզ և Ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Այնուհետև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախագահը հակիրճ ամփոփել է Բուլղարիա կատարած պետական այցի արդյունքները, անդրադարձել ներկայումս Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա զարգացումներին, Արցախի հակամարտության կարգավորման հիմնախնդրին։ Նախագահը կարևորել է այս օրերին Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության իրականացումը։

«Մենք մեր գործընկեր երկրների աջակցության կարիքն ունենք։ Խոսքը գնում է ԵՄ աջակցության մասին, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային վեճի խնդիրն արձանագրել և հետագայում մոնիթորինգ իրականացնել։

Մենք հույս ունենք, որ դիտորդական առաքելությունը մեզ կօգնի արձանագրել այն խախտումները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից և դրանք կներկայացնի միջազգային ատյաններում, որից հետո պահանջը՝ զորքերը հետ քաշելու վերաբերյալ, իրականություն կդառնա։ Այս առումով և՛ Բուլղարիայի, և՛ ԵՄ անդամ այլ երկրների օգնությունը շատ կարևոր է մեզ համար,- ասել է նախագահ Խաչատուրյանը։ -Ադրբեջանը հայտարարում է, որ մենք ցանկություն ունենք իրենց տարածքային ամբողջականությունը չճանաչել, իրենց տարածքները գրավել։ Մենք երբևիցե այդպիսի ցանկություն չենք ունեցել։ Մեր ցանկությունն է ապրել խաղաղ: Մենք պետք է կարողանանք ապահովել այնպիսի միջավայրը, որ մեր երկիրը բարգավաճի և արագ զարգանա։ Մենք գնում ենք դեպի խաղաղություն։ Այդ խաղաղությունն իր գինն ունի մեզ համար, սակայն դա չի նշանակում, որ մենք ծնկաչոք ենք և աղերսում եք։ Ո՛չ։ Մենք ուղղակի հայտարարում ենք, որ ցանկանում ենք առաջ շարժվել խաղաղության ճանապարհով։ Մենք մեր տարածքի պահապանն ենք, ոչ մի սանտիմետր զիջելու ցանկություն չկա և չի կարող երբևէ լինել»։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում հանգամանալից պատասխանել է համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի էներգետիկ մարտահրավերներին և Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, տնտեսական ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

11:58 01.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

Հունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

11:56 01.07.2025

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

11:53 01.07.2025

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...

BACK_TO_TOP