23:54 20.10.2022
Ի՞նչ փուլում է գտնվում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, և ինչ հեռանկարներ այն կարող է բացել տարածաշրջանի երկրների համար, նաև ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրներին, մասնավորապես Հնդկաստանին այս ծրագրում ներգրավելու ուղղությամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
«Ավելացնելով հարգարժան պարոն նախարարի խոսքերին, ուզում եմ ասել, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով, և մենք, ինչպես և Իրանը, ինչպես և Բուլղարիան, նախաստորագրել ենք այս մասին արդեն համաձայնություն, բանակցություններն ընթանում են նաև այլ երկրների հետ։ Եվ նաև երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացքում:
Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի, այդ թվում Հնդկաստանի համար, և մենք կկարողանանք հասնել այս գաղափարի կենսագործմանը:
Բայց ես ներողություն եմ խնդրում և ուզում եմ շարունակել պատասխանել նաև նախորդ հարցին: Նորից շարունակելով բանակցությունների թեման ես ուզում եմ ասել, որ ներկայացրեցի հայկական կողմի կառուցողականությունը և նշեցի, որ ցավոք սրտի մենք Ադրբեջանի կողմից միայն առերեսվում ենք առավելապաշտական մոտեցումների, բայց նաև մի հանգամանք կա, որը կարծում եմ խաղաղություն կառուցելիս կողմերի անկեղծությունը կարող է կասկածի տակ դնել, առնվազն մեկ կողմի, դա հետևյալն է. երբ խաղաղ բանակցություններ վարելիս զուգահեռաբար շարունակաբար հնչեցվում են ուժի գործադրման սպառնալիքներ կամ իրականության մեջ, գետնի վրա, ինչպես ասում են, այդ ուժը գործադրվում է, և ագրեսիա է տեղի ունենում մի բանակցող երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ: Սա կարծում եմ աշխարհում, թերևս բոլորը կհամաձայնեն, անկեղծ բանակցությունների լավագույն ձևը չի և խաղաղության լավագույն օրինակը չի, ապացույցը չի խաղաղությանը հասնելու ձգտման: Շնորհակալ եմ»,- ասել է Միրզոյանը:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...