15:39 22.10.2022
Դիլիջանում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 5-օրյա միջոցառման պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք:
Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և հյուրերին, անդրադարձել ծրագրի նպատակին ու կարևորությանը, այն ակնկալիքներին, որ ունի նախարարությունը ծրագրի յուրաքանչյուր մասնակցից։
«Ծրագրի հիմքում շատ կարևոր բաղադրիչ է` մասնագիտական հայրենադարձությունը: Այս համատեքստում դուք կարող եք Հայաստան բերել աշխարհի փորձը: Ապրելով, սովորելով և աշխատելով աշխարհի տարբեր վայրերում, դուք դարձել եք տվյալ երկրի մշակույթի, կենսակերպի, մտածողության կրողը։ Իսկ այստեղ, այս ծրագրի շրջանակներում՝ այժմ հանդես եք գալիս նաև այդ երկրների տեխնոլոգիական ոլորտի դեսպաններ:
Սիրելի՛ մասնակիցներ, ձեզանից յուրաքանչյուրը՝ դիմելով այս ծրագրին, կարևոր առաքելություն է ստանձնել. վերադառնալով հայրենիք, ձեր նորարարական գաղափարներն ու նախագծերը հայրենիքում կյանքի կոչելով՝ ներդրում ունենալ մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը: Մեր սպասելիքներն այս ծրագրից շատ են. ձեզանից ակնկալում ենք նոր, հետաքրքիր գաղափարներ և մոտեցումներ, մշակումներ ու լուծումներ: Եվ հավատացած ենք, որ «Ներուժ 3.0»-ի ավարտին հայկական տեխնոլոգիական ոլորտում ստեղծվելու են նոր արժեքներ, որոնք կարող են լուրջ նախադրյալ լինել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է իր բոլոր ռեսուրսներով աջակցել ծրագրի մասնակիցներին, որպեսզի նրանք շատ արագ հաստատվեն Հայաստանում և իրենց ստարտափը վերածեն կայուն զարգացող բիզնեսի:
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը չափազանց կարևորում է սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը Հայաստանում, և, առհասարակ, համահայկական ծրագրերի շուրջ:
«Հայ ժողովրդի մեծագույն ազգային հարստությունը մարդկային կապիտալն է, որի միջուկը հենց ինքը մարդն է: Ի տարբերություն բնական ռեսուրսների՝ մարդկային կապիտալը և հատկապես սփյուռքի ներուժը ճիշտ, նպատակային օգտագործելու դեպքում այն կարող է շարունակաբար վերարտադրվել: Դեռևս 2018-ին, երբ առաջին անգամ անցկացվում էր այս ծրագիրը, մենք նպատակ ունեինք խթանել մասնագիտական հայրենադարձությունը, նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Այսօր էլ նոր մասնագետների ներգրավման կարիք ունենք: Կարող ուժերը, նոր գաղափարները, թարմ մոտեցումները կբերեն աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությանը և նոր մշակույթի ձևավորմանը: Սիրելի՛ ներուժցիներ, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ ու նայենք իրականության աչքերի մեջ, իսկ այդ իրականությունը լի է փորձություններով և մարտահրավերներով։ Եվ փոխանակ առաջ շարժվենք՝ հայտնվել ենք մեղավորների հավերժ փնտրտուքի մեջ։ Եվ ուրեմն, առաջարկում եմ դուրս գալ մեղավորներ փնտրելու այս շրջափուլից, և մեր եռանդը, ջանքն ու կարողություններն ուղղենք մարտահրավերներին դիմակայելուն և զարգացման նոր հորիզոններ բացահայտելուն»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հաջողություն մաղթելով ծրագրի մասնակիցներին՝ համառոտ ներկայացրել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, այն զարգացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության ռազմավարությունն ու տեսլականը:
«Ներուժը» պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Արդեն 3-րդ անգամ անցկացվող ծրագիրն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։
Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել են 22 ստարտափներ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։
Լավագույն նախագծերն այս անգամ ևս կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարներն՝ այն վերածելով կայուն զարգացող բիզնեսի:
Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ:
Առաջին մրցանակի արժանացած ստարտափ նախագծին կշնորհվի 20 մլն դրամ, երկրորդ մրցանակակրին՝ 15 մլն դրամ, երրորդ մրցանակին արժանացած ստարտափին՝ 10 մլն դրամ։
Դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:
12:30 29.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է12:05 29.06.2025
«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...
12:00 29.06.2025
Հրդեհ չբնակեցված վագոն տնակներումՀունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...
11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիքՀունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...