Արամ Մանուկյանը «մեյմունություն» է անվանել Քոչարյանի կալանքը քաղաքական հետապնդում որակելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Արամ Մանուկյանը «մեյմունություն» է անվանել Քոչարյանի կալանքը քաղաքական հետապնդում որակելը

19:07 13.08.2018

ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Մարտի 1-ի գործին ու այդ գործով վերջին զարգացումներին, նշել է, որ այդ գործով 10 տարի շարունակ իրենք տարբեր ուսումնասիրություններ են արել, հավաքել են փաստեր, կազմել հնարավոր բոլոր հանցագործների ցանկը, այդ թվում՝ կեղծ ցուցմունքներ տված ոստիկանների ցուցակը, այն դատախազների անունները, ովքեր կեղծ մեղադրանքներ են ներկայացրել, և այդ բոլոր նյութերն ուղարկել են ՀՔԾ և ՀՀ գլխավոր դատախազություն:

«Նյութն այնքան շատ է, այնքան բավարար է, այնքան հիմնավոր է, որ ամբողջապես ապացուցում է Մարտի 1-ի ոճրագործության կազմակերպված լինելը, նախապես համակարգված և կազմակերպված լինելը, բազմաթիվ մարդկանց և հիմնարկ-ձեռնարկությունների, գերատեսչությունների մասնակցությունը, որի արդյունքում, կարելի է շատ պարզ, շատ հստակ ձևակերպել այսպես, տեղի է ունեցել Սահմանադրական կարգի բռնի զավթում, որին մասնակցել են պետական բոլոր կառույցները, օլիգարխները»,- հայտարարել է Արամ Մանուկյանը:

Մանուկյանի պնդմամբ՝ այդ հանցագործությունը նախապես կազմակերպված է եղել, պլանավորվել է Մարտի 1-ից առաջ և իրականացվել Մարտի 1-ին՝ 10 սպանություններով հանդերձ: Նրա համոզմամբ՝ 10 տարի շարունակ նախորդ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով փորձել են կոծկել կատարվածը:

Լրագրողների հարցին, թե՝ շատերը կատարվող զարգացումները որակում են որպես քաղաքական հետապնդում, Մանուկյանը արձագանքել է.

«Բոլոր նրանց, ովքեր քաղաքական տերմինն այստեղ կիրառում են, մի բառով ասեմ՝ դա մեյմունություն է: Ծաղր է էս ժողովրդի նկատմամբ, ծաղր է Մարտի 1-ի զոհերի նկատմամբ, ծաղր։ Ուրիշ կերպ ես չեմ կարող անվանել այն բացահայտ սպանությունների հեղինակների կատարածը, քան ոճրագործություն»:

Լրագրողները հիշեցրին, որ Քոչարյանի պաշտպանական կողմն էլ  գործով ինչ-որ չափով մեղադրում է Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին՝  հիմնավորելով, թե նրա թիմն էր փորձում բանակը ներգրավել քաղաքական զարգացումների մեջ և արդյունքում հրահրել բախում: Արամ Մանուկյանն այդ տեսակետը չի ընդունում՝ պնդելով, որ եթե շատերը կարդան 0038 գաղտնի հրամանը, ապա բոլորին ամեն ինչ պարզ կդառնա:

«Ես ձեզ հավատացնում եմ, այն օրը, երբ ՀՔԾ-ն կհրապարակի իր մեղադրանքները կամ մեղադրանքների հիմքերի մի մասը, որով Ռոբերտ Քոչարյանին կալանավորել է, բոլոր ֆեյքիստները, բոլոր էն վճարովի, Ռոբի փողերով վճարվող փաստաբանները, լրատվամիջոցները կսսկվեն, ձենները կկտրեն»,- նշել է Մանուկյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց առաջին մարդն է, ով ուզում է՝ գործը բացահայտվի, և ինչպես նա, այնպես էլ նրա թիմակիցները պատրաստ են հանդես գալու որպես վկա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

10:43 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

10:35 14.07.2025

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

10:28 14.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

10:00 14.07.2025

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

Ֆրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...

BACK_TO_TOP