Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը պատմել է չեմպիոնական զգացողությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը պատմել է չեմպիոնական զգացողությունների մասին

16:35 23.10.2022

ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը  ֆեդերացիայի մամաուլի ծառայությանը պատմել է   չեմպիոնական զգացողությունների, անցած ճանապարհի և նպատակների մասին:
«Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը ու աշխարհի առաջնությունում հավատս էլ ավելի մեծացավ, որ կարող էի էլ ավելին անել քան արեցի, իսկ այստեղ արդեն վերադարձրեցի այն ամենը ինչը կորցրել էի նախորդ մրցաշարում:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին` ընկեր Մեհրաբյանին ու ընկեր Հակոբին` նախապատրաստական փուլը շատ լավ անցկացնելու ու ամենակարևորը մեզ հավատալու համար, նաև շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիային:
Իհարկե իռլանդացի բռնցքամարտիկը ուղղակի նվեր չէր ու բավականին բարդ մրցակից էր, բայց կավելացնեմ այն, որ ռինգում իմ ցանկությունը ավելի մեծ էր հաղթելու ու պայքարելու, որովհետև ես շատ շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին:
Եվրոպայի առաջնությունը արդեն պատմություն է։ Պետք է էլ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը,որը ես ունեմ հիմա ու հիմնականում իմ պլանները ու նպատակները կապված են Փարիզ 2024-ի հետ ու ես հուսով եմ,որ կլինեմ Օլիմպիական հավաքականում ու ինչու ոչ նաև գլխավոր հավակնորդներից մեկը Օլիմպիական խաղերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերին

20:20 29.06.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերին

Ֆրանսիան ակնկալում է, որ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը ԵՄ-ի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն LCI հեռուստաալիքի եթերում։ «Առաջիկա օրերին, քանի որ բանակցությունները մոտենում են ավարտին», – այսպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե երբ են ԵՄ երկրները համաձայնեցվելու պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ […] ...

ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու

20:00 29.06.2025

ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու

ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու։ Այս մասին նա ասել է Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաները նույն փորձառությունն ունենան վերջին տասնամյակում, ինչ ես։ Գիտեք, եթե պատասխանը «այո» լիներ, կարծում եմ՝ դեպի ԱՄՆ նախագահություն քաղաքական ուղին հեշտ կլիներ, այսինքն՝ կարծում եմ՝ կարող եմ […] ...

«Ռոստովն» ու Բայրամյանը  չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

19:38 29.06.2025

«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

19:30 29.06.2025

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

19:15 29.06.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

19:10 29.06.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...

BACK_TO_TOP