17:08 13.08.2018
Օգոստոսի 13-ին ՊԲ-ում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը, որի առիթով հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ՀՀ պաշտպանության նախարար, աշխատանքային այցով Արցախում գտնվող Դավիթ Տոնոյանը:
Շնորհակալություն հայտնելով անձնակազմին նախորդ կիսամյակում իրականացրած գերազանց ծառայության և բարձր ցուցանիշների համար՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև այն խնդիրների համալիրը, որը պետք է իր լուծումն ստանա արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում` շեշտը դնելով գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա:
Այնուհետև Դավիթ Տոնոյանը Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ-ի հյուսիսարևելյան առաջնագիծ, ծանոթացել «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի կողմից այստեղ իրականացվող ծրագրերին, քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ և հավանական զարգացումներով, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների:
Իրենց ելույթներում Տոնոյանը և Մնացականյանը նշել են, որ արդյունավետ մարտական հերթապահության կարևոր բաղադրիչներից են նաև անձնակազմի բուժապահովման համալիր գործընթացները, որոնք առավել բարձր արդյունավետությամբ կազմակերպելու գործին արդեն մի քանի տարի շարունակ մեծ աջակցություն է ցուցաբերում «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը` տրամադրելով առաջապահ բոլոր ստորաբաժանումներին առաջին բուժօգնության անհատական և հատուկ մասնագիտական լրակազմեր:
Ծրագրի նախաձեռնողներն էլ վստահեցրել են, որ առաջիկա տարիներին ևս հիմնադրամը կշարունակի գտնվել Զինված ուժերի կողքին և իր գործուն աջակցությունը ցուցաբերել այս կամ այն բնագավառի աշխատանքներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու գործին:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2161478943884464&id=373037329395310
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...