15:36 25.10.2022
Գործող կարգավորմամբ տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200.000 դրամ: Առաջարկվող փոփոխությամբ որքան շատ լինի թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան տուգանքի չափը մեծ է լինելու, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանված տուգանքի չափը՝ 200.000 դրամը, փոփոխել եւ մինչեւ 1 տոննա եւ ավելի յուրաքանչյուր տոննայի համար սահմանել 200 հազար դրամ տուգանք:
Առաջարկվում է նաեւ ամրագրել, որ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի՝ կարգադրագրերի եւ ցուցումների պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսունապատիկի չափով:
Նախագծի նպատակն արդարացիության ապահովումն է, ինչպես նաեւ ճանապարհներին հասցվող վնասի նվազեցումը:
Ելույթ ունենալով՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաեւ անդրադարձել ոլորտի խնդիրներին: Պատգամավորը Կառավարությանը հորդորել է ստեղծել աշխատանքային խումբ եւ որոշակի լրացումներ ու փոփոխություններ իրականացնել Կառավարության այն որոշումներում, որոնք կարգավորում են բեռնափոխադրումների դաշտը: Ըստ նրա՝ որոշ հարցեր դուրս են մնացել կարգավորումներից, եւ այսօր դրանք լուծման կարիք ունեն:
Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Նախագիծը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 25-ի նիստում:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...