19:07 25.10.2022
Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանել ու կիրառում են մի շարք պատժամիջոցներ, որոնց չի միացել Թուրքիան:
Պատժամիջոցների շարքում է նաև ՌԴ քաղաքացիների ու հատկապաես օլիգարխների նկատմամբ կիրառվող ճամփորդության սահմանափակումն իրենց տարածքներում: Այս պատժամիջոցների շրջանակներում արգելք դրվեց նաև ռուս օլիգարխներին պատկանող գերթանկարժեք զբոսանավերի տեղաշարժման վրա, որոնք խարիսխ էին գցել արևմտյան երկրների տարածքային ջրերում: Այս պայմաններում մի շարք ռուս օլիգարխներ հասցրեցին իրենց զբոսանավերը տեղափոխել թուրքական նավահանգիստներ, ինչը չի վրիպել Թուրքիայի արևմտյան գործընկերների աչքից ու քննարկման թեմա է դարձել այդ երկրների մամուլում:
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ New York Times (NYT)-ը հրապարակել է «Ռուսական նավերը Թուրքիայում անվտանգ նավահանգիստ են գտնում» հոդվածը, որի շրջանակներում արված հետազոտությունից պարզ է դարձել, որ ռուս օլիգարխներին ու ընկերություններին պատկանող 32 զբոսանավ խարիսխ է նետել Թուրքիայում։ Եվս 13 զբոսանավ նավարկում է այդ երկրին պատկանող տարածքային ջրերում:
Գերթանկարժեք զբոսանավերի Թուրքիայում գտնվելը զգալի օգուտներ է տալիս այդ երկրի տնտեսությանը, մասնավորապես նավահանգստային շրջաններին: Որպես օրինակ նշվել է, որ ռուս օլիգարխ Ռոման Աբրահամովիչին պատկանող «Eclipse» նավը միայն ապրիլին 1.66 մլն դոլարի վառելանյութ է գնել:
Այս իրավիճակն Արևմուտքում խորացնում է անհանգստությունն առ այն, որ ռուսները Թուրքիայի միջոցով խուսափում են պատժամիջոցներից: Արևմուտքը տևական ժամանակ Թուրքիային զգուշացնում է՝ Ռուսաստանին չօժանդակել պատժամիջոցները շրջանցելու հարցում: Նույն խնդիրն առաջացել էր նաև ռուսական «Միր» քարտի հարցում, քանի որ ռուս տուրիստներն ազատորեն կարողանում էին Թորքիայում իրենց բոլոր վճարումներն անել այդ քարտի միջոցով: Միան ԱՄՆ-ի խստ զգուշացումներից ու թուրքական բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից հետո «Միր» քարտի սպասարկումը կասեցվեց Թուրքիայում:
Թուրքական աղբյուրը նշում է, որ «Միր» քարտի հետ կապված անհանգստությունները ներկայումս առկա են նաև ռուսական զբոսանավերի թեմայով ու նաև այդ համատեքստում է պետք դիտարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության նամակը Թուրքիային, որտեղ ցույց է տրվել «պատժամիջոցների մահակը»:
Ավելի ուշ էլ Անկարա էր ժամանել ԱՄՆ-ի ֆիննախարարության պատվիրակությունը թուրք գործընկերների հետ այս թեմայով քննարկումներ անցկացնելու համար: «Financial Times»-ն էլ արդեն 3 հոդված է հրապարակել Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...