Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

20:14 25.10.2022

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի 440 կգ (200+240) արդյունքով: Հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել նաև պոկում և հրում վարժություններում:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչումը նվաճել են նաև Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20), Արա Աղանյանը (96 կգ, Մ23), փոխչեմպիոն են դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20) և Յաշա Մինասյանը (109 կգ, Մ23), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23) արժանացել են բրոնզե մեդալի:

Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20): Հայ ծանրորդը երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով հաղթող է ճանաչվել։ Հատկանշական է, որ թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում Սահակյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ երկամարտում արժանացել է ոսկե մեդալին: Այս քաշային կարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Թուրքիայի ներկայացուցիչներ Յուսուֆ Գենչը (298 կգ) և Կան Կահրիմանը (293 կգ)։

Մ20 մրցաշարի կանանց պայքարում էլ առաջին ոսկե մեդալը նվաճել է Միլենա Խաչատրյանը: 76 կգ քաշայինների պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցել է 219 կգ (99+120) արդյունք՝ լավագույնը ճանաչվելով նաև պոկում և հրում վարժություններում։

Մ20 մրցաշարի կանանց 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է երկամարտի 223 կգ (98+125) արդյունքով: Պոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Սուրեն Գրիգորյանը (89 կգ) Մ20 մրցաշարում երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով է դարձել Եվրոպայի առաջնության հաղթող: Հայ ծանրորդը պոկում վարժությունում արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի: Գրիգորյանը գերազանցել է թուրք ծանրորդներ Կուրնազ Չանին (339 կգ) և Կուրնազ Հաքան Շուքրուին (337 կգ), որոնք նվաճել են արծաթե և բրոնզե մեդալները:

Մ20 մրցաշարի տղաների 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Երկրորդ տեղը զբաղեցրել է թուրք Օզթուրք Էմրեն, որը երկամարտում 27 կգ արդյունքով զիջել է Կարապետյանին:

Մ23 մրցաշարում ոսկե մեդալներ է նվաճել նաև Արա Աղանյանը: Վերջինս 96 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:

Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցել է 23 ծանրորդով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP