Պապուա Նոր Գվինեայում զինված բախման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Պապուա Նոր Գվինեայում զինված բախման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ

09:10 26.10.2022

Պապուա Նոր Գվինեայում ցեղային բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Papua New Guinea Post-Courier տեղական թերթը՝ վկայակոչելով Միլն Բեյ նահանգի վարչակազմի ներկայացուցչին։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Կիրիվինա կղզում (Միլնե Բեյ նահանգ) տարբեր ցեղերի ներկայացուցիչների կռվի արդյունքում զոհվել է առնվազն 30 մարդ, ևս մի քանիսը ծանր վիրավորվել են։ Կղզու վարչակազմի ներկայացուցիչ Գիեդոբու Տոսյերուի խոսքով՝ առճակատման պատճառ են դարձել «տարաձայնությունները, որոնք ծագել են ֆուտբոլային խաղի ժամանակ, որը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին համապետական ​​ընտրությունների ավարտից հետո»։ «Խաղից հետո ծեծկռտուքի արդյունքում մեկ մարդ մահացել է, սակայն ցեղերի միջև հարաբերությունները լիովին չեն կարգավորվել, ինչը <…> ի վերջո հանգեցրել է փոխհրաձգության Կուբոմա և Կավատարիա գյուղերի բնակիչների միջև»:

Մարզպետարանում նշել են նաև, որ ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել «դանակներով, նիզակներով ու երկաթե ձողերով»։ Տոսյերուն նշել է, որ միջադեպի հետևանքով վիրավորների և մահացածների ստույգ թիվը կպարզվի ավելի ուշ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում է տեղի ոստիկանությունը, սակայն հաղորդվում է, որ մոտ ժամանակներս կղզի են ժամանելու Պորտ Մորսբիի իրավապահները, որոնք կհետաքննեն միջադեպը։

Այս տարվա հուլիսին Նոր Գվինեայի Այալա և Նոմալի ցեղերի միջև զինված բախման հետևանքով զոհվեց 29 մարդ, որոնք փորձում էին վերահսկողություն հաստատել Պորգերա քաղաքի ծայրամասերում, որտեղ գրեթե երկու տարի առաջ փակվել էր ոսկու հանքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

16:37 30.06.2025

Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա […] ...

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

16:30 30.06.2025

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

16:23 30.06.2025

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:19 30.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

16:14 30.06.2025

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

16:08 30.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ:   ...

BACK_TO_TOP