15:25 26.10.2022
Հայ-ռուսական հարաբերություններում ծագող հարցերը «անշրջելի» չեն, դրանց լուծմանն ուղղված է տարբեր մակարդակներով հանդիպումների եւ կոնֆերանսների անցկացումը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։
Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:
Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը։
Հայաստանում, ինչպես ասել է Զատուլինը, օրերս կկայանա «Լազարևյան ակումբի» հանդիպումը «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով։ Նախօրեին քաղաքական գործիչն իմացել էր, որ իր անձը հանրապետությունում անցանկալի է ճանաչվել։
Պատասխանելով երկկողմ հարաբերությունների զարգացման մասին հարցին՝ նա հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր տեղի ունեցածը «անշրջելի» չի համարում։ Նա նշել է, որ շփումների զարգացմանը միտված են նաև երկու երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև պետությունների ղեկավարների հանդիպումները։
Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է՝ նախապատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։
«Հանդիպում է սպասվում, ինչպես գիտենք <…> նախագահ Պուտինի և Ալիևի ու Փաշինյանի միջև: Ես իսկապես հուսով եմ, որ հենց դրա համար էինք մենք մտադիր անցկացնել Ակումբը, որ նման քննարկումը, ուշադրություն հրավիրելով սրա վրա, կսառեցնի եռանդը. նրանցից, ովքեր այսօր Հայաստանում են՝ ոչ միայն իշխանությունը, այլ նաև նրան սատարող ուժերը, նկատի ունեմ բլոգերներին, ովքեր սնվում են Հայաստանում արևմտյան դրամաշնորհներով․․․ Բոլորը խելքի կգան և պարզապես կկշռադատեն՝ ինչը ինչի հետ են փոխում», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է Զատուլինի խոսքը։
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...