22:41 26.10.2022
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Հայ զինվոր» ՊՆ հանդեսի անդրադարձը զորամասի առօրյային, զինվորների մարտական պատրաստականությանն ու մարտական ոգուն:
Պատմում է, որ Հրետանային մարտկոցի անձնակազմը դաշտային պայմաններում անցկացնում է գործնական պարապմունքներ, կատարելագործում ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները, հղկվում են Դ-20 հրետանային միջոցի կառավարման, թիրախի նշանառման, անվտանգ ու ճշգրիտ կրակ վարելու մասնագիտական հմտությունները։
«Տղաները հաշվարկները կատարում են ճշգրիտ, գործում են վարժ ու արագ։ Վարժությունից հետո նկատված որոշ թերություններ փորձառու ծառայակիցների ու սպաների կողմից շտկվում են անմիջապես, տրվում են համապատասխան ցուցումներ խնդրի ճիշտ ու անվրեպ կատարման համար»,- «Հայ զինվոր»-ի հետ զրույցում ասաց շտաբի պետ, մայոր Մերուժան Ալիխանյանը:
Զորամասի սպայակազմի ամիսների քրտնաջան աշխատանքն այսօր արդեն տվել է իր պտուղները ապագա հրետանավորների պատրաստության, հետագայում նրանց վստահ գործողությունների ու թիրախների անվրեպ խոցման գործում, ինչը երևաց նաև սեպտեմբերյան մարտական գործողությունների ընթացքում։
«Գործնական պարապմունքներում ընդգրկված են վեց ամիս, մեկ և ավելի տարի ծառայած զինվորներ, ինչպես նաև շուտով զորացրվող զինվորներ: Վարժարանում բոլոր զինվորները մասնակցել են սեպտեմբերյան մարտական գործողություններին, աչքի են ընկել քաջությամբ, մարտական բարձր պատրաստվածությամբ ու կարգապահությամբ, առաջադրված խնդիրները կատարել են ճիշտ ու ժամանակին՝ թշնամուն պատճառելով կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ»,- նշեց շտաբի պետը:
Կրտսեր սերժանտ Արման Մխիթարյանը հրետանու հաշվարկի հրամանատար է։ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող էր, երբ 2022 թ. հունվարին զորակոչվեց բանակ և ամիսներ շարունակ ուսումնասիրեց Դ-20 հրանոթը։
«Սովորականի պես պարապմունքից վերադարձանք զորամաս, օրվա կարգացուցակով շարունակեցինք առօրյա գործունեությունը, հետո պառկեցինք քնելու: Առավոտ շուտ տագնապ ազդարարվեց. շարժվեցինք առաջնագիծ ու անմիջապես մտանք մարտի մեջ»,- ասում է սերժանտ Մխիթարյանը:
Խոստովանում է, որ կուրսանտական ամիսներին անհամբեր սպասում էր այն օրվան, երբ զորավարժարանում առաջին անգամ առիթ կունենար հրանոթից մարտական կրակ վարել։ Բայց որ մարտական մկրտությունը կլիներ իրական ռազմական գործողությունների ժամանակ, անսպասելի էր։
Այս զորամասում են ծառայում երկվորյակ եղբայրներ Դավիթ և Մհեր Սարգսյանները, որոնք նույնպես մասնակցել են սեպտեմբերյան ռազմական գործողություններին:
«Մինչև պատերազմական գործողությունները ծառայությունը պատկերացնում էի զուտ սպա և զինվոր փոխհարաբերություններ: Ես մարտական խնդիրը կատարել եմ հարազատ եղբորս հետ, ինչն ինձ առավել ինքնավստահություն էր ներշնչում»,- ասում է Դավիթը:
«Հրանոթը անմիջապես մարտական դիրքի բերեցինք ու սկսեցինք կրակել: Լավ ենք կրակել, տեղը տեղին»,- հիշում է Մհերը։
Զինծառայողների արհեստավարժությունից գոհ է նաև զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը: Ստորաբաժանումն ամբողջ կազմով մասնակցել է մարտական գործողություններին, կատարել է առաջադրված բոլոր խնդիրները, ինչը վկայում է նրանց աննկուն ոգու և բարձր մարտական պատրաստվածության աստիճանի մասին:
«Զինվորների ոգին մարտական է, հրետանային միջոցներին տիրապետում են գերազանց ու մշտապես են պատրաստ մարտական խնդիր կատարելու: Զինվորները գիտակցում են իրենց առաքելությունը, հոգեպես ու ֆիզիկապես ամուր են, հպարտ են ու համարձակ, ինչն էլ ապացուցեցին վերջին մարտական գործողությունների ընթացքում»,- վստահեցրեց զորամասի հրամանատարը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...