Մեր գործիքակազմի մեջ կան ե՛ւ հանրահավաք, ե՛ւ բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում գործի են դրվելու. Գեղամ Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Մեր գործիքակազմի մեջ կան ե՛ւ հանրահավաք, ե՛ւ բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում գործի են դրվելու. Գեղամ Մանուկյան

14:48 27.10.2022

Մադրիդյան այդ փաստաթղթով խոսվում է Արցախի հետագա ճակատագրի մասին. ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ չհամաձայնելով ՀՀ վարչապետի այն հայտարարության հետ, որ Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ լրագրողի՝ ընդդիմության ակտիվ գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է, որ ակտիվության տարբեր ցուցիչներ կան, ակտիվությունը միայն հանրահավաքը չէ, ակտիվությունը խորհրդարանական, օրենսդրական գործունեությունն է, պատգամավորական հարցապնդումներն են, մարզային այցերն են, ժողովրդի հետ հանդիպումն է, հանրությանը տարբեր ձեւաչափերով այս կամ այն խնդրի, հատկապես, հիմա Հայաստանի շուրջ ծառացած հիմնախնդիրների շուրջ ահազանգումն է:

«Մեր գործիքակազմի մեջ կան ե՛ւ հանրահավաք, ե՛ւ բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում գործի են դրվելու»,- ասել է Գեղամ Մանուկյանը:

Նա վստահեցրել է, որ առնվազն վերջին 1.5 ամսվա ընթացքում իրենք հանրային քննարկումներ են անցկացրել: Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ ընդդիմությունը քաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական թեմաներով քննարկումներ է անցկացրել, սակայն դրանք կիսատ են մնացել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով:

«Ազգային ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում, չեն կարող ձեռքերը ծալած նստել եւ տեսնել, թե ինչպես է մեր բոլորի գնացքը, որի մեջ ենք մենք բոլորս, գլորվում անդունդը»,-նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Պատասխանելով լրագրողի՝ առաջիկայում Սոչիում կայանալիք եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման օրակարգի վերաբերյալ հարցին՝ Գեղամ Մանուկյանը փաստել է, որ Սոչիի հանդիպման հետ կապված շատ հարցականներ կան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

20:54 30.06.2025

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...

BACK_TO_TOP