17:26 28.10.2022
2023 թ. ապրիլի 1-ից սպորտային մարզիչները նույնպես կամավոր կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանա նրանց աշխատավարձը. ասել է Սիսակ Գաբրիելյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկմանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, հանձնաժողովի նախագահը նաև հավելել է, որ Կառավարությունը մարզիչներին կտրամադրի սուբսիդավորված աշխատավարձ: Ըստ նրա՝ դրանով մարզաշխարհի բոլոր խնդիրները չեն լուծվի, սակայն զգալի առաջընթաց կլինի:
Մեր երկրում գործում է երեք տասնյակից ավելի մարզական ֆեդերացիա, որոնք հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից, նաև ստանում են դրամաշնորհներ:
Մարզաձևերի հանրայնացման հարցում Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է որոշակի մարզաձեւերի եզրափակիչներն անցկացնել հանրային վայրերում՝ հրապարակներում, կենտրոնական փողոցների ընդարձակ հատվածներում, զբոսայգիներում:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մանրամասն ներկայացրել է ոլորտի հիմնախնդիրները, որոնց լուծման առնչությամբ կարևոր է համարել գործող օրենսդրության բարեփոխումները: Ըստ փոխնախարարի՝ Կառավարությունը 90 տոկոսով ֆինանսավորում է մարզական ֆեդերացիաներին և Հայաստանի հավաքականներին, ինչպես նաև միջազգային մրցումներում բարձր ցուցանիշներ գրանցած մարզիկներին:
Կարեն Գիլոյանը նշել է նաև, որ 5 մարզական ֆեդերացիա է օգտվում հովանավորչական ֆինանսավորումից: Փոխնախարարն առաջարկել է ֆինանսավորումն իրականացնել ըստ անհրաժեշտության, ինչը նաև կկանխի կոռուպցիոն երեւույթները: Մարզաձևերի զարգացման ուղղությամբ էլ կարևորվել է հարկերից ազատելու մեթոդի կիրառումը, որն ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում:
Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները, ընդգծելով նմանօրինակ քննարկումների անհրաժեշտությունը, առաջարկել են օրենսդրորեն փոխել մարզական կառույցների ֆինանսավորման համակարգը, աշխատավարձ վճարել մեր երկրի բոլոր հավաքականների գլխավոր մարզիչներին, ինչպես նաև ֆինանսավորել մարզական ակումբներին: Մարզաձևերի զարգացումն ապահովելու, մարզական ակումբների կենսապայմանները բարելավելու նպատակով՝ առաջարկվել է քաղաքային համայնքների բյուջեներից գումարներ հատկացնել:
Բնագավառի խնդիրների վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական:
14:42 01.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...
14:35 01.07.2025
Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներՀանրապետության նախագահն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում: Վահագն Խաչատուրյանը Սևիլիայում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, հանդես է եկել ելույթով և հանդիպումներ ունեցել օտարերկրյա գործընկերների հետ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
14:27 01.07.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականինԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են […] ...
14:22 01.07.2025
«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում պարտվել է «Ալ Հիլալին» և դուրս մնացել պայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2, լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով, իսկ 112-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ «Ալ Հիլալը» կարողացել է հաղթանակ ապահովել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» […] ...
14:15 01.07.2025
Խաղողի բերքատվության կանխատեսումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի խաղողի հանրապետական միջին բերքատվությունը սպասվում է 1 հեկտարից 6-6,5տ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:09 01.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից հնարավոր համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում: ...