00:06 30.10.2022
Այն ժամանակ, երբ Լիզ Թրասը դեռ արտաքին գործերի նախարար էր, այլ ոչ թե բրիտանական կաբինետի ղեկավար, նրա անձնական հեռախոսը «կոտրել» են: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Պարբերականը նշում է, որ հաքերներն իմացել են այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Թրասի քննադատության, ինչպես նաև բրիտանական դաշնակիցների հետ բանակցությունների և Ուկրաինային զենքի մատակարարումների քննարկման մասին:
Դրա մասին հայտնի է դարձել պահպանողականների նախընտրական արշավի ժամանակ, որն անցկացվել է ամռանը։ Միջադեպը, լրագրողների տեղեկություններով, թաքցրել են Բորիս Ջոնսոնը, որն այդ պահին զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, և նախարարների կաբինետի քարտուղար Սայմոն Քեյսը:
Հարձակվողների ձեռքում են հայտնվել Ջոնսոնի քննադատությամբ Թրասի հաղորդագրությունները, Ուկրաինայի իրադրության վերաբերյալ այլ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկումները, Կիևին զենքի մատակարարումների քննարկումը։
Ենթադրվում է, որ հեռախոսը կոտրվել է «ռուսական գործակալների» կողմից։ Այս պահի դրությամբ բջջային հեռախոսը գտնվում է պահպանվող պետական հիմնարկի փակ պահարանում, քանի որ գողացված տվյալները, ինչպես նշում է DM-ն, խիստ վարկաբեկիչ են եղել։
Հոկտեմբերի 20-ին Թրասը լքել է վարչապետի պաշտոնը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 44 օր՝ երկրի պատմության մեջ ամենաքիչը։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...