Գեղարքունիքի մարզպետը ԵՄ առաքելության անդամներին լուսանկարներով ներկայացրել է թշնամու վայրագությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+17.09 oC

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ առաքելության անդամներին լուսանկարներով ներկայացրել է թշնամու վայրագությունները

15:42 01.11.2022

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպեն Կարեն Սարգսյանն ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին, գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։

«Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և այլնի մասին, դրանք առավել առարկայական դարձնելով լուսանկարների ցուցադրմամբ։

Возможно, это изображение 9 человек, люди сидят, люди стоят и в помещении

Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք-շինությունների մասին՝ տեղեկացրի, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ։

Возможно, это изображение 1 человек и в помещении

Այնուհետև խոսեցինք մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման և այլ թեմաների մասին։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ պարբերաբար հանդիպել, քանզի նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը»,- գրել է Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP