12:22 02.11.2022
Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում: Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա չափազանց կարեւոր ցուցանիշ է. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում:
«Կարեւոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թ. արդյունքներով մենք, ըստ էության, հաղթահարված համարենք 2020 թ. համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները եւ վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարեւոր է: Այսինքն՝ մենք միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք եւ կիրացնենք այդ հնարավորությունը՝ վերադառնալ 2019 թ. տեմպին»,-նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ այս տարի Հայաստանի տնտեսական իմիջի առումով շատ կարեւոր մի իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ ըստ էության անգամներով բարելավելով իր իրավիճակը:
«Երբ այս ցուցանիշը հրապարակվեց, մեր շատ ընդդիմախոսներ, մեղմ ասած, ժպտում էին եւ քմծիծաղ տալիս: Նրանք ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում եւ առաջընթաց է ապրել ընդամենն այն պատճառով, որ շատ երկրների տնտեսական ազատության ցուցանիշները կորոնավիրուսի համավարակի վատ կառավարման հետեւանքով ուղղակի գահավիժել են եւ անկում են ապրում: Ստացվում է, որ մեզանից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կորոնավիրուսի համավարակը, որ իրենց վարկանիշը եւ իրենց տնտեսական միջավայրը կա՛մ փլուզվել է, կա՛մ գահավիժել է»,- շեշտել է նա:
Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով բյուջեի եկամուտներին, հիշեցրել է, որ իրենց քաղաքական ուժը սկզբունքային նշանակության խոստումներ է տվել հեղափոխության ժամանակ, իսկ անձամբ ինքը խոստացել էր, որ 1-2 տարվա ընթացքում բյուջեի եկամուտները կավելացնեն 35-40 տոկոս: Վարչապետի խոսքով այդ խոստումը լիարժեք կատարվել է: «2022 թ. արդյունքներով մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կամ 1.6 մլրդ դոլարով կգերազանցեն 2018 թ. ցուցանիշը: Սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018 թ. նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թ. 52 տոկոս բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 2018 թ. համեմատ: Իսկ 2023 թ. հարկային եկամուտները պլանավորված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ, որը 2018 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով: Դա պլանավորվածն է, որը մենք պետք է իրականացնեք: Իսկ ընթացիկ տարվա բյուջեն մենք սպասում ենք, որ մոտ 80 մլրդ դրամով կգերակատարվի»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով վերջին 4 տարվա աշխատատեղերի ցուցանիշին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ կա հոկտեմբեր ամսվա տվյալներով: «Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 691 հազար գրանցված եւ վճարվող աշխատատեղ: Խոսքն այն աշխատատեղերի մասին է, որտեղ գիտենք, որ կոնկրետ մարդիկ անուն ազգանունով աշխատում են, աշխատավարձ ստանում եւ վճարում եկամտային հարկ: Եթե այս ցուցանիշը մենք արձանագրենք, պետք է ասենք, որ 2018 թ. մայիսի համեմատ 2022 թ. հոկտեմբերին աշխատատեղերի թիվն ավելի է 143 հազարով, իսկ 2018 թ. սեպտեմբերի համեմատ՝ աշխատատեղերի թիվն ավելի է 108 հազարով: 4 տարի 4 ամսվա ընթացքում Կառավարությունը ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ»,- ասել է վարչապետը:
12:45 01.07.2025
Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասինՎրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...
12:40 01.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
12:26 01.07.2025
«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակովՊրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...
12:21 01.07.2025
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...
12:17 01.07.2025
Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...