22:21 02.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին այցելեց Իրան ու հանդիպում ունեցավ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Կարճատև աշխատանքային այցի ընթացքում ի՞նչ հայտարարություններ հնչեցին Իրանում և ո՞րն էր այցի նպատակը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ:
«Բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսները կամ առաջիկա օրերը շատ ճակատագրական են լինելու մեր հանրապետության համար, և մեր երկրի ղեկավարը այս ընթացքում շատ ակտիվ քաղաքական շփումներ է վարում՝ սկսած Եվրոպայից, Սոչիից, հետո նաև՝ Իրանի իսլամական հանրապետություն: Բնական է, որ ԻԻՀ-ը լինելով մեր հարևան և բարեկամական երկիր՝ պետք է որ մենք կարողանանք որոշ միասնական աշխատանքներ տանենք: Դրա համար շատ տեղին և անհրաժեշտ էր, որ վարչապետ Փաշինյանը ԻԻՀ նախագահ պարոն Ռայիսիի հրավերով մեկօրյա այցելություն կատարեց Թեհրան: Գիտենք, որ թե՛ Արցախի, և թե՛ Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը, հաշտության պայմանագիրը, որի մասին խոսվում է, և արդեն թե՛ տարածաշրջանային ուժերը, և թե՛ միջազգային ուժերն այդ հարցով հետաքրքրված են, և տարբեր առաջարկություններով հանդես են եկել: Ես կարծում եմ, որ մեր ղեկավարները անհրաժեշտ են համարում, որ այդ քայլերը համաձայնեցնեն բոլոր պետությունների և հատկապես բարեկամական երկրների հետ:
Դավուդյանը նշեց, որ ԻԻՀ-ը ունի 16 հարևան, և մինչ այժմ Իրանը շատ ավելի հանգիստ է եղել իր հյուսիսային սահմանի՝ Հայաստանի մասով, քանի որ այն ամենախաղաղ սահմանն է եղել: Իսկ հիմա պատկերն այլ է.
«Իրանն ունի մի շարք խնդիրներ թե՛ մյուս հարևանների հետ, և թե՛ միջազգային ուժերի հետ ու դրա համար տարբեր սահմաններում ունի խնդիրներ: Հայաստանի սահմանն իր համար եղել է ամենից հանգիստը՝ հատկապես այն ժամանակ, որ մենք Արցախում ունեինք ավելի լավ դիրքեր և Ադրբեջանի որոշ տարածքներ գտնվում էին մեր հսկողության տակ: Այսինքն՝ ՀՀ-ը ունի 45 կմ սահման ԻԻՀ-ի հետ, այն ժամանակ, երբ Արցախի հարավային մասերը, Արաքսի առափնյա մասերը գտնվում էին մեր ազդեցության գոտում, այդ սահմանը համարյա դարձել էր 145 կմ, բայց երբ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ շրջանները կորցրինք կամ վերադարձրինք Ադրբեջանին, Իրանը հիմա ունի ավելի շատ մտահոգություն, և լուրերում կա նաև, որ Իսրայելը նաև ներկայություն ունի Ադրբեջանում, և Իրանը մտահոգ է այդ ուժերի թե՛ ներկայությունից, և թե՛ որոշ գրգռիչ քայլերից, այդ շարքում նաև մի շարք թուրքալեզու հանրապետություններից: Եվ նաև, որ մենք հիմա հրավիրել ենք Եվրամիության դիտորդներին, որոնք իհարկե զենք չեն կրելու և հսկելու են Հայաստան-Ադրբեջան սահմանը, դա ևս մի շարք մտահոգություններ էր առաջացրել ԻԻՀ-ի մոտ»,- նշեց իրանագետը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...
17:18 02.05.2025
Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետՄ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:10 02.05.2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՄայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...
17:00 02.05.2025
38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...