Զապորոժիեի ատոմակայանում կանխվել է ահաբեկչությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Զապորոժիեի ատոմակայանում կանխվել է ահաբեկչությունը

23:08 02.11.2022

Ռուսական հատուկ ծառայությունները Ազգային գվարդիայի հետ միասին Զապորոժիեի ատոմակայանի հակադիվերսիոն պաշտպանության համար շարունակվող օպերատիվ միջոցառումների շրջանակում կանխել են ահաբեկչություն կայանի տարածքում՝ հայտնաբերելով պայթուցիկներով պահեստ:

Ըստ «Իզվեստիա»-ի՝ իրավապահներին հաջողվել է պարզել, որ զանգվածային ոչնչացման զենքերը ատոմակայանի տարածք են բերել Ուկրաինայի ազգային գվարդիայի զինվորները՝ ատոմակայանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության տակ անցնելուց մի քանի օր առաջ։

Զինյալները պայթուցիկները թաքցրել են ԶԱԷԿ-ի տարածքում գտնվող տեխնիկական գոտիներից մեկում։ Նացիստների պլանի համաձայն՝ կայանի աշխատակիցներից մեկը, որին հավաքագրել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (SBU), պետք է պայթեցներ կայանը քաղաքի ջերմամատակարարման համակարգի հետ կապող ենթակառուցվածքը։ Այսպիսով, ահաբեկչության սցենարով պետք է առանց ջեռուցման մնային Էներգոդարի 50 հազար բնակիչներ, «Իզվեստիա»-ին ասել է «Ռոսատոմ» ընկերության խորհրդական Ռենատ Կարչաան։

Ահաբեկիչների մտահղացմամբ՝ միջադեպից հետո Ուկրաինան պետք է փորձեր համոզել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատակիցներին, որ ռուսական զինված ուժերը իբր գտնվում են կայանի տարածքում, որտեղ անզգուշությամբ պայթել է արկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

22:11 16.06.2025

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

21:12 16.06.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...

BACK_TO_TOP