10:23 04.11.2022
«Հանրապետական» ստադիոնում կայացած «Փյունիկ»-«Բազել» խաղից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետևյալն է ասել.
«Շնորհավորում եմ «Բազելին» հաղթանակի կապակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Այսօր մինչև վերջին րոպեն երկրպագուները մեզ հետ էին, այդ աուրան շատ կարևոր է։ Տխուր եմ, որ չկա արդյունք, բայց հպարտ եմ, որ մեր թիմն ունի մինչև վերջին րոպեն պայքարելու ցանկություն։ Կաշխատենք մյուս տարի ուրախացնենք ձեզ։ Կարծում եմ՝ այս մրցաշրջանի խաղերից երկուսում մեր պարտությունն արդարացի չէր։ Դասեր անպայման քաղելու ենք եվրագավաթային խաղերից։ Օրինակ, ժամանակին պատրաստվենք մրցաշարին՝ կազմի սելեկցիայի հետ կապված։ Հաջորդ անգամ մենք մինչև մրցաշրջանի մեկնարկը պատրաստ կլինենք այդ առումով»։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը և դուրս է մնացել հետագա պայքարից:
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...