19:45 04.11.2022
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Գյումրիում մասնակցել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի «անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի բացմանը, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են սեպտեմբերի 13-ին և 14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով տուժած սահմանամերձ բնակավայրերում ՄԻՊ փաստահավաք խմբի իրականացրած աշխատանքների արդյունքներին։
«Գիտեք, որ մեծամասամբ Գեղարքունիքի մարզում վերադարձել են անձինք, բայց նույնն ասել մենք չենք կարող օրինակ Ներքին Հանդի մասին, որտեղ ես վերջերս առանձին այց էի կատարել։ Մարդիկ կարող է վերադառնում են, բայց էստեղ անվտանգության ապահովման խնդիր կա, և մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք կարող են շարունակել այդ համայնքներում իրենց կյանքը։ Այս առումով շատ կարևոր է, որ պետության աջակցությունը, ռեակցիան լինեն արագ և համակողմանի»,- նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող ռազմագերիների, նրանց իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է ռազմագերիներին վերաբերող իրեղեն ապացույցների ու տեսանյութերի հավաքագրման աշխատանքները, որոնք կներկայացնի արտահերթ զեկույցում։
«Մեր ռազմագերիների թիվը վերջերս ցավալիորեն համալրվեց սեպտեմբերի 13-14-ի Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից հարձակման արդյունքում լրացուցիչ թվով։ Տեղյակ եք, որ 17 անձինք վերադարձել են, բայց ցավալի է, որ այս պահի դրությամբ մենք ունենք 33 անձինք և մեծամանությունը Գյումրիից և Շիրակի մարզից են։ Մեր աշխատանքները միշտ կատարել ենք, թե՛ փաստերի հավաքագրման, թե՛ ընտանիքների խնդիրների ներկայացման, թե՛ միջազգային իրավական պարտավորությունների լույսի ներքո։ Այդ աշխատանքները շարունակվում են, դրանք շարունակվում են ոչ միայն միջազգային կազմակերպությունների հետ, այլ նաև տարբեր պետությունների հետ, դեսպանատների հետ, որոնք ներգրավված են որոշակիորեն կարգավորման, կոնֆլիկտի հաղթահարման կամ բանակցային գործընթացում։ Մենք առաջիկայում կրապարակենք արտահերթ զեկույց, որտեղ կներկայացնենք վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր ունեցած անհատական հարցազրույցների արդյունքները և, ըստ էության, այդ զեկույցում պիտի ներկայացնենք ադրբեջանական պետության հայատյաց քաղաքականության օրինակները և այդ զեկույցը նույնպես առիթ է հանդիսանալու ներկայացնելու միջազգային լայն հասարակությանը»,- շեշտել է Քրիստիննե Գրիգորյանը։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...