08:17 05.11.2022
Թերապևտ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան զգուշացրել է, որ ալկոհոլի և կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը մեծացնում է արյան մակարդման վտանգը։
«Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ ալկոհոլային խմիչքները բացասաբար են ազդում սրտանոթային համակարգի վրա, ինչպես նաև մեծացնում են արյան մակարդումը և արյան ճնշման անկում առաջացնում:
«Երբ էթանոլը քայքայվում է, այն նպաստում է արյան կարմիր գնդիկների միացմանը և դրանով իսկ արյան մակարդուկների առաջացմանը»,- ընդգծել է բժիշկը։
Բժիշկը զգուշացրել է, որ բացասական ազդեցություն են ունենում նաեւ էներգետիկ ըմպելիքներն ու սուրճը։ Եթե չարաշահում եք նման ըմպելիքները, կարող եք ջրազրկվել և մեծացնել արյան մակարդման վտանգը։ Բացի դրանից, դրանք բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա, նշում է Pravda.Ru-ն։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Առողջապահության դեպարտամենտի Մոսկվայի նարկոլոգիայի գիտագործնական կենտրոնի կլինիկական մասնաճյուղի ղեկավար Վալենտին Սկրյաբինը խորհուրդ էր տվել սթրեսը չթուլացնել ալկոհոլով։ Նրա խոսքով՝ ալկոհոլը միայն սրում է խնդիրները, չի լուծում դրանք։ Ավելի լավ է այն հաղթահարել զբոսանքների, սիրելիների հետ շփման, սպորտի օգնությամբ, գրում է RT-ն։
14:02 19.05.2025
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունըՄեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...
13:56 19.05.2025
«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունըԻտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Լացիոյին»` 2-2։ Միլանյան ակումբը հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա հարձակվող Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։ Առաջատար «Նապոլին» նույնպես միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի […] ...
13:50 19.05.2025
Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...
13:44 19.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...
13:38 19.05.2025
Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթըԱշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...
13:30 19.05.2025
Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...