09:51 19.05.2025
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
«Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 թվականների ընթացքում կազմակերպել է Վ.Ք-ի անօրինական միգրացիան, այն է՝ «Շենգեն համաձայնության երկրներ» մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից «DANI GROUP» ՍՊ ընկերության աշխատակից հանդիսանալու և «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է Վ.Ք-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի՝ ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի թիվ 010618353 արտոնագիրը և նա 2024 թվականի դեկտեմբերի 25 օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը և մեկնել ՀՀ-ից՝ նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային այլ գործողություններ:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, 2.000.000 ՀՀ դրամ գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:50 19.05.2025
Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...
13:44 19.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...
13:38 19.05.2025
Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթըԱշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...
13:30 19.05.2025
Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...
13:22 19.05.2025
Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:15 19.05.2025
«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...