ԱՄՆ-ը ժամում 2,5 միլիոն դոլար է հատկացնում Կիևին. Ջոզեֆ Քելլոգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ-ը ժամում 2,5 միլիոն դոլար է հատկացնում Կիևին. Ջոզեֆ Քելլոգ

09:21 05.11.2022

ԱՄՆ-ը ժամում մոտ 2,5 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային։ Այսպիսի հաշվարկ է կատարել  ամերիկացի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոզեֆ Քիթ Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները տրամադրել է 18 միլիարդ դոլարի տնտեսական, հումանիտար և ռազմական օգնություն։

«Սա ամերիկյան հարկատուների փողերն են։ Եվ կրկին՝ առանց որևէ հաշվետվության»,- ընդգծել է Քելլոգը։

Թրամփի նախկին խորհրդականը նաև վկայակոչել է Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն Ուկրաինային երկու անգամ ավելի շատ գումար է տալիս, քան բոլոր եվրոպական երկրները միասին վերցրած։

«Ամերիկացիներին պետք է բացատրել, թե ինչու ենք մենք դա անում, ինչու ենք մենք Ուկրաինայում, արդյո՞ք պետք է այնտեղ լինենք և որն է իրադարձությունների ցանկալի արդյունքը»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Նշվում է, որ օգնության նոր փաթեթը կներառի 250 M1117 զրահափոխադրիչներ, 40 զրահապատ նավակներ, ինչպես նաև 1,1 հազար Phoenix Ghost անօդաչու թռչող սարքեր և Hawk հակաօդային պաշտպանության համակարգեր։ Կիևը կստանա նաև 45 խորհրդային T-72 տանկ, որոնք արդիականացվել են ԱՄՆ-ի կողմից Նիդեռլանդների և Չեխիայի հետ միասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

BACK_TO_TOP