09:36 05.11.2022
Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Կոստրոմայի շրջանի դատախազության մամուլի ծառայությունում։
«Յոթ զոհ, չորս վիրավոր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել էր հինգ զոհի և չորս վիրավորի մասին։ Զրուցակցի խոսքով՝ սրճարանում փլուզում է տեղի ունեցել, ամբողջ տանիքը՝ 3,5 հազար քմ. մ., փլուզվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարության Կոստրոմայի շրջանի գլխավոր վարչությունից հայտնել են, որ հրշեջները մարել են կրակը:
Արտակարգ դրության հետ կապված դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
Դեպքի վայր է մեկնել նաև մարզի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը՝ վերահսկելու աշխատանքների ընթացքը: Նա լսել է օպերատիվ ծառայությունների հաշվետվությունները, հանձնարարականներ տվել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, հայտնում է մարզի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նիկիտսկի փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի մասին լուրը ստացվել է նոյեմբերի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 02:37-ին, հրդեհի տարածքը կազմել է 3,5 հազար քառ.մ: Հրդեհի մարմանը ներգրավվել է 50 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Այրվող սրճարանի հարեւանությամբ գտնվող տնից տարհանվել է 15 բնակիչ։ Ցրտից պաշտպանելու համար մարդկանց տեղավորել են մարդատար ավտոբուսներում։
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...