Արդյո՞ք Վենգերի խորտակվող նավը կփրկվի. Հենրիխ Մխիթարյանը վաղը կրկին խաղադաշտ դուրս կգա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Արդյո՞ք Վենգերի խորտակվող նավը կփրկվի. Հենրիխ Մխիթարյանը վաղը կրկին խաղադաշտ դուրս կգա

14:31 03.03.2018

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում վաղը կհյուրընկալվի «Բրայթոնին»: Այս օրերին «զինագործները» ճգնաժամում են գտնվում: Պարտվում են մեկը մյուսի հետևից, թիմի նորեկներ Օբամեյնագին և Մխիթարյանին էլ չի հոջողվում հաջողություն բերել իրենց նոր թիմին: Վենգերի թիմի ձախորդությունները առիթ են դարձել, որ մամուլը և երկրպագուները սուր քննադատության ենթարկեն թե՛ «Արսենալի» պաշտպաններին և հարձակվողներին և թե՛ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:

Վերջինս, թերևս, ամենաբարդ իրավիճակում է հայտնվել: «Զինագործների» ֆանատները վիրավորական արտահայտություններ հնչեցնելով նրա հասցեին՝ պահանջում են Վենգերի հրաժարականը: Նրանցից շատերը ցանկանում են, որ Վենգերի փոխարեն «Արսենալը» գլխավորի ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին, այն դեպքում, երբ վերջինս էլ արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել դառնալ «Արսենալի» մարզիչ:  

Որ «Արսենալը» հեշտ ժամանակներ չի ապրում, այդ մասին Մխիթարյանն ու Օբամեյանգն էլ են օրերս Sky Sports-ին տված բացառիկ հարցազրույցում խոստովանել: Օրինակ Մխիթարյանը նշել է.

«Ակումբի համար հեշտ ժամանակահատված չէ, բայց մենք այստեղ ենք, որ օգնենք թիմին ոտքի կանգնել ու վերադառնալ իր նախկին մակարդակին: Հասկանում եմ, որ հեշտ չի լինելու, բայց մենք կփորձենք, ամեն ինչ կանենք դրա համար: Ինձ շատ է դուր գալիս աշխատել Վենգերի հետ: Նա շատ բան գիտե ֆուտբոլի մասին, կարող է լավ խորհուրդներ տալ: Ուրախ եմ, որ այստեղ եմ: Իհարկե, նրա համար նույնպես հեշտ չէ, բայց մենք պետք է խաղանք ակումբի պատվի ու նրա համար, որովհետև Վենգերն այս ակումբի համար մեծ մարդ է: Պետք է հնարավորինս ամեն ինչ անել ցույց տալու համար, որ պատրաստ ենք պայքարել»:

Իսկ Օբամեյանգն ասել է.

«Ճիշտ է, բարդ ժամանակահատված է, բացի դրանից այս ընթացքում մրցել ենք մեծ ակումբների հետ: Պետք է համախմբվել ու քրտնաջան աշխատել: Հիանալի մարզիչ ունենք, բոլորը դա գիտեն: Պետք է ողջ ուժերս ներդնենք, որ ցույց տանք Վենգերին, որ խաղում ու ամեն ինչ տալիս ենք նրա համար: 

Ամեն հանդիպումից առաջ լրատվամիջոցները գրում են, որ կայանալիք խաղը կարող է ճակատագրական լինել ֆրանսիացի մասնագետի համար: «Արսենալ»-«Բրայթոն» հանդիպումն էլ բացառություն չէ: Բրիտանացի փորձագետները կարծում են, որ վաղվա մրցավեճում Վենգերը լուրջ փոփոխությունների չի գնա, քանի որ կադրերի լուրջ խնդիր ունի: Այսինքն, «Արսենալը» կրկին կպայքարի 4-2-3-1 մարտավարությամբ: Դարպասապահը կլինի Պետեր Չեխը, իսկ պաշտպանությամբ կհոգան Մուստաֆին, Կոսելնին, Բելերինը և Կոլաշինացը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական ու Ուիլշերը: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը, իսկ ձախ եզրում էլ հանդես կգա Իվոբին: «Զինագործների» կենտրոնական հարձակվողը Օբամեյանգը կլինի:  

28-րդ տուրից հետո «Բրայթոնը» 31 միավորով գտնվում է 12-րդ հորիզոնականում: Բուքմեյքերները շարունակում են դեռևս հավատալ «Արսենալի» հաղթանակին: Այդ գործակիցը բարձր է՝ 2, ոչ-ոքին գնահատված է 3․6, իսկ «Բրայթոնի» հաղթանակը՝ 3․75 գործակցով:

Հիշեցնենք, որ «Բրայթոն»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 17:30-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP