16:26 07.11.2022
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին Լարսում լուրջ դժվարություններ կան:
«Դժվարությունները կապված են նրա հետ, որ հայտնի դեպքերի պատճառով Ռուսաստանի համապատասխան ծառայությունները ստիպված են մեքենաները ստուգման ենթարկել շատ ավելի մանրակրկիտ և շատ ավելի երկար, ինչի հետևանքով հերթեր են գոյանում, այսինքն՝ թողունակությունը պակասում է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմը ռուս և վրացի գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է:
«Լարսում կարծես թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ նոր կետեր ավելացնելու հաշվին: Այս պահին փորձում ենք դա կարգավորել»,-հավելել է Սանոսյանը:
18:06 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիներիՕգոստոսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացու։ Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության […] ...
17:54 01.08.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 5-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:48 01.08.2025
Ազատամուտ գյուղի բնակչի կողմից տնօրինվող տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվելՏավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տավուշի քրեական ոստիկաններն ու քննիչները հուլիսի 28-ին խուզարկել են Ազատամուտ գյուղի մի բնակչի կողմից տնօրինվող տարածքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, ինքնաքձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, «Ջ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով և կանեփանման զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:42 01.08.2025
Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը բարելավվել է. հանձնաժողովն ամփոփել է կատարած աշխատանքներըՈւթերորդ գումարման Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի ընդունած օրենքներից 5-ի համար գլխադասային է եղել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովն անցկացրել է մի շարք աշխատանքային քննարկումներ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:36 01.08.2025
Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքըՀուլիսի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...