Բերեզովսկին առաջիկա 2 խաղի համար Հայաստանի հավաքական է հրավիրել 25 խաղացողի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Բերեզովսկին առաջիկա 2 խաղի համար Հայաստանի հավաքական է հրավիրել 25 խաղացողի

17:24 08.11.2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին առաջիկա ընկերական հանդիպումներին պատրաստվելու համար հրավիրել է 25 խաղացողի, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Կոսովոյի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Ալբանիայի ընտրանիներին։

Դարպասապահներ՝

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Հենրի Ավագյան – ԲԿՄԱ

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ՝

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Արման Ղազարյան – «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ, հարձակվողներ՝

Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)

Արթուր Գալոյան – «Ալանիա» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»

Սերոբ Գալստյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է.

«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով։ Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին՝ ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.06.2025

SHANTNEWS

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

19:54 30.06.2025

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

19:38 30.06.2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

BACK_TO_TOP