13:59 14.08.2018
«Դուխով»-ը մենք չենք կարող հայացնել, որովհետև հասարակությունն ինքը պետք է անի դա, մենք ինչու պետք է պայքարենք դրա դեմ, եթե հասարակության 40-50%-ն օգտագործում է այն։ Ինձ դուր չի գալիս այդ նշանաբառը, բայց անիմաստ է դրա դեմ պայքարելը»,- անդրադառնալով օգտագործվող օտարաբանություններին՝ նշեց Լեզվի պետական տեսչության պետ Դավիթ Գյուրջինյանը։
Ըստ Գյուրջինյանի՝ այն հեղափոխության նշանաբան է, և անիմաստ է դրա դեմ պայքարել։ Նրա խոսքով՝ պատկերը ողբերգական չէ, բայց մտահոգիչ է։ Նա կարծում է, որ հասարակությունն օտար բառերն ավելի է սիրում, որովհետև հայերենը լավ չենք քարոզում, իսկ դա, Գյուրջինյանի պնդմամբ, միայն կոմիտեի գործը չէ։
«Մենք պետք է տարբեր ճյուղերի մասնագետների հետ անմիջական աշխատանք կատարենք, որպեսզի նպաստենք մասնագիտական հայերենի զարգացմանը։ Երբ օտար լեզուներով անընդհատ բառեր են ի հայտ գալիս, մենք չենք հասցնում դրա հայերեն տարբերակը գտնել։ Մենք չենք կարող դա միայնակ անել, պետք է անենք մասնագիտական շրջանակների հետ»,- նշեց Լեզվի պետական տեսչության պետը։
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:09 27.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
10:58 27.07.2025
«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելուն։ Այս մասին գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. «Միլանը» շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 38 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Յաշարին «Բրյուգե» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային […] ...
10:42 27.07.2025
Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է […] ...
10:27 27.07.2025
Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 26-ին, ժամը 16։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել է «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողանում ինքնուրույն իջնել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են ջրվեժից: ...