«Ռեալի» ընտրությունը կանգ է առել Մենդիի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

«Ռեալի» ընտրությունը կանգ է առել Մենդիի վրա

12:12 26.07.2025

30-ամյա Ֆեռլան Մենդին այն խաղացողների շարքում է, որոնք կարող են այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ակումբում այժմ 3 ձախ պաշտպան կա՝ Ֆեռլան Մենդին, Ֆրան Գարսիան ու Ալվարո Կառերասը: «Ռեալի» ընտրությունը կանգ է առել ֆրանսիացու վրա:

Մադրիդյան ակումբը պատրաստ է «բարեկամական գին» սահմանել, որպեսզի ֆուտբոլիստի հեռանալը հնարավորինս անխոչընդոտ լինի: Խոսքը 10-15 միլիոն եվրոյի մասին է:

Ֆեռլան Մենդիի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական «Մարսելն» ու «Ռենը»:

Ներկայումս ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել

20:20 26.07.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել

Ռոյթերսի հաղորդմամբ՝ չինացի և ամերիկացի նախագահները բուռն վիճաբանության մեջ են մտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հուլիսի 25-ին Ուկրաինայի հարցով կայացած նիստում։ Վիճաբանությունը սկսվել է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դորոթի Շիան կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին, մասնավորապես Չինաստանին, դադարեցնել Ռուսաստան ենթադրյալ կրկնակի նշանակության ապրանքների արտահանումը, որոնք կարող են Ռուսաստանին ռազմական առավելություն տալ։ […] ...

Համլետ Մանուկյանը` Համաշխարհային  ունիվերսիադայի չեմպիոն

20:08 26.07.2025

Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն

Գերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։ Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության վաստակել է 14,933 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ Այդ մրցաձևում Մամիկոն Խաչատրյանը 11,933 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը։ 17-ամյա Մանուկյանն այս տարի դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր։ ...

SHANTNEWS

20:00 26.07.2025

SHANTNEWS

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել  է

19:55 26.07.2025

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 68 փրկարարական ծառայող։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանության ուժեր, […] ...

Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի Գազային

19:50 26.07.2025

Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի Գազային

Մեծ Բրիտանիան պլանավորում է մասնակցել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու միջազգային ծրագրերին՝ օդային հարվածներ հասցնելով և հոսպիտալացման կարիք ունեցող երեխաներին տարհանելով։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Երեք առաջնորդները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը՝ համաձայնելով, որ այն ծանր է, և […] ...

«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքին

19:40 26.07.2025

«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքին

Սերբական «Պարտիզանի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ Լեհաստանում կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Խաղի ընթացքում ուկրաինական թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Պարտիզանի» ֆուտբոլիստների հասցեին։ Վիրավորանքներ են հնչել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հասցեին. ռուսական ակումբի հետ «Պարտիզանը» խաղացել է Մոսկվայում «Եղբայրության […] ...

BACK_TO_TOP