15:39 03.03.2018
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։
Ermenihaber.am-ը թարգմանել է թուրքական մի շարք թերթերի հրապարակումները:
Իշխանամետ «Milliyet» պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։
Թերթը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ Հայաստանը պարբերաբար զգուշացրել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում խիստ արձագանք էր տվել հայկական կողմի այդ հայտարարությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել էր, որ չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը, արձանագրությունները կշարունակեն մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում՝ մինչև տարածաշրջանում նպատակահարմար մթնոլորտ ձևավորվի։
Մարտի 2-ին նույն լրատվականի հրապարակած մեկ այլ լուրում շեշտվում է, որ չնայած 2010թ․ հունվարի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ արձանագրությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը, հունվարի 18-ին հրապարակված վճռում շեշտվել էր նաև, որ արձանագրությունները անընդունելի նախապայմաններ են պարունակում։ Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի ուշ՝ 2015թ․ փետրվարին, հայ-թուրքական կարգավորման արձանագրությունները հանվեցին ՀՀ խորհրդարանի օրակարգից։
Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը արձանագրում է, որ փաստաթուղթը չեղարկվել է ազգային անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում։ Պարբերականը հիշեցնում է, որ 2009թ․ արտգործնախարարներ Դավութօղլուի և Նալբանդյանի միջև ստորագրված փաստաթուղթը հայկական կողմը չէր դրել վավերացման, քանի որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ էր առաջ քաշել։
«Akşam» թերթը թեմային անդրադարձել է երկու առանձին լուրով, որոնցում հիմնականում բերված են այլ պարբերականների կողմից ևս նշվող փաստերը և արձանագրությունների հակիրճ պատմությունը։
Թերթը հիշեցնում է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ․ սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին հայտարարել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին։ Իսկ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին, և Հայաստանը 2018թ․ գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների։
«Hürriyet» պարբերականը նույնպես թեմային անդրադարձած լրատվամիջոցներից էր։ Աղբյուրը հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում նախատեսող այս փաստաթուղթը 2009թ․ ստորագրվել էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ջանքերով։ Իսկ ողջ գործընթացը սկսվել էր Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հայաստանյան այցով ու, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությամբ»։
Մարտի 2-ին կատարված մեկ այլ հրապարակման մեջ նույն աղբյուրը նկատում է, որ արձանագրությունների չեղարկման հրամանագիրը ստորագրած ՀՀ նախագահը այդ փաստաթղթի ձախողման մեջ մեղադրել է թուրքական կողմին։ Նյութում հիշեցվում է նաև, որ արձանագրություններով նախատեսվում էր բացել հայ-թուրքական սահմանը, որը Թուրքիան փակել էր 1993թ․՝ հայ-ադրբեջանական լարվածության սրման համատեքստում։
Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Yeni Akit» պարբերականը թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել՝ «Հայաստանի շոկային որոշումը Թուրքիայի վերաբերյալ» վերտառության ներքո։ Այլ փաստերի հետ աղբյուրը հիշեցրել է նաև, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով ենթադրվում էր «1915թ դեպքերի» ուսումնասիրման նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծել։
«Haberler» լրատվակայքը թեմային անդրադարձել է «Հայաստանի սկանդալային վճիռը․ Թուրքիայի հետ արձանագրությունները չեղարկվեցին» վերնագրով։ Լուրում հակիրճ ներկայացվել է արձանագրությունների ստորագրման և հետագա զարգացումների ժամանակագրությունը։
«CNN Türk»-ը ևս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշյալ հրամանագրի ստորագրմանը արձագանքեց անմիջապես մի քանի րոպե անց։ Լրատվամիջոցը հիշեցնում է արձանագրությունների ստորագրման հարցում Գյուլի, Քլինթոնի և այլ ներգրավված կողմերի դերի մասին։ Նաև անդրադառնում է տարիներ անց այս փաստաթղթի հնարավոր չեղարկման մասին Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններին։
Իսկ թեմային անդրադարձած «BBC»-ի թուրքական ծառայությունը, դարձյալ կարճ անդրադարձ կատարելով չեղարկմանը նախորդած զարգացումներին, լուրին կցել է նաև ՀՀ նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...