Նախագծային փոփոխությունների պատճառով ծրագիրն ուշանում է․ Գյումրիում սոցիալական բնակարանների վերանորոգման սուբվենցիոն ծրագիրը հետաձգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Նախագծային փոփոխությունների պատճառով ծրագիրն ուշանում է․ Գյումրիում սոցիալական բնակարանների վերանորոգման սուբվենցիոն ծրագիրը հետաձգվում է

18:38 10.11.2022

Այս տարի Գյումրիից կառավարություն ներկայացրած սուբվենցիոն փաթեթում  ներառվեցին պիլոտային ծրագրեր։ Համաֆինանսավորվող երկու ծրագրերն էլ  կարևոր սոցիալական բաղադրիչներ ունեն։ Դրանցից մեկը բնակարանային ապահովմանն է ուղղված, մյուսը՝ շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանը։

88-ից հետո առաջին շենքերը, որոնք կառուցվեցին Մուշ թաղամասում ամբողջովին բետոնյա կառուցատարրերից են կազմված։ Երկրաշարժից հետո հապճեպ կատարված բնակարանաշինության ընթացքում հաշվի չեն առնվել տեղի բնակլիմայական պայմանները։ Տասնամյակների ընթացքում բետոնյա սալերի քայքայման պատճառով շենքերում էներգաարդյունավետությունը նվազել է, բնակարաններում ջերմություն ապահովելը բնակիչների համար ծախսատար է:

Խիտ բնակեցված թաղամասի շենքերի բնակիչների համար տարիներով անլուծելի հարցը հայտնվեց համայնքային  խնդիրների լուծման առաջնահերթ ծրագրերում։ Այս տարվա սուբվենցիոն փաթեթով առաջին անգամ սկսվեց բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման ծրագիրը: Գյումրիի «Անի» և «Մուշ» թաղամասերում պիլոտային ծրագրում ընդգրկվեց 3 շենք։

«Այս տարվա համար մենք ընտրել ենք երեք շենք։ Առաջինը  Պարույր Սևակի փողոցի  թիվ 1 շենքն է, մյուսը Եղիշե Չարենցի փողոցի  7-րդ շենքն է, ևս մեկ շենք էլ ծրագրում է ընդգրկվել  Մուշ 2 թաղամասում։ Մենք ընտրել ենք այն շենքերը, որոնք ավելի շատ կարիք ունեն էներգաարդյունավետության բարձրացման, հիմնականում բետոնյա  շենքեր են, որտեղ կարիք կար ջերմամեկուսացման խնդիրների կարգավորման»,- նշում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ընդհանուր, 800 միլիոն դրամ արժողության ծրագրում 200 միլիոնը համայնքի ներդրումն է, ըստ պայմանագրի՝ որոշակի ֆինանսական պարտավորություններ ունեն նաև բնակիչները, որոշ աջակցություն ցուցաբերել է նաև ՄԱԿ-ը, մնացածը  կառավարության համաֆինանսավորումն է: Մուշ  2 թաղամասում բազմաբնակարան շենքի արտաքին պատերին ամրացվում են 10 սմ հաստության պենոպլաստե շերտեր, իսկ պատուհանների շուրջ տեղադրվում են ապակեբամբակյա խորանարդներ, որոնք ունեն հատուկ նշանակություն:

«Այս դեպքում եթե շենքում հրդեհ բռնկվի, ապա չի տարածվի ամբողջ շենքում։ Հենց այդ նպատակով էլ մենք պատուհանների շուրջն ամրացնում ենք 30 սմ լայնքով և 10 սմ հաստության ստեկլովատե շերտ,-ասում է շինընկերության աշխղեկ Լյովա Սարգսյանը։

Մեկ շենքում ջերմամեկուսացում կկատարվի ընդհանուր 4800քմ մակերեսում: Արտաքին պատերը կունենան նաև  ցեմենտ-ավազային շերտով սվաղ: Իսկ դրանց  դիմացկունությունն ապահովելու համար շինարարները կիրառում են հատուկ տեխնոլոգիա:

Որոշ հատվածներում շենքի հիմնային հատվածում  նոր բազալտե քարերով, մոտ երկու մետր բարձրության որմնախարիսխ է շարվել, արտաքին պատերից բացի,  ջերմամեկուսացվել են շենքի նկուղները, որոնք հիմնական պատճառ էին միջանցիկ քամիների և խոնավության առաջացման, ինչից հիմնականում տուժում էին առաջին հարկերը։

Էներգաարդյունավետության բարձրացման ծրագրում ներառված է նաև շենքերի տանիքների նորացումը։ Մուշ թաղամասի ջերմամեկուսացվող բազմաբնակարան շենքում 2400 քմ տանիքի ազբոշիֆրերը փոխարինվել են մետաղապրոֆիլով, նորացվել են փայտյա հենասյուներն ու նրբատախտակները, տանիքը  ևս  ջերմամեկուսացվել է:

Գյումրին այս տարի կառավարություն է նեկայացրել նաև համայնքային ենթակայության սոցիալական բնակարանների վերանորոգման ծրագիրը, որը ևս համարվում է փորձնական: Նախատեսվում է  համայնքի և կառավարության համատեղ միջոցներով վերանորոգել ու հատկացնել  բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին։ Խոսքը համայնքային ենթակայության 16 բնակարանների մասին է: Սուբվենցիոն ծրագրի համամասնությունը հայտնի է,  ֆինանսական հատկացումների չափը ևս, բայց ծրագիրը դեռ չմեկնարկած դադարեցվել է, պատճառն էլի նախագծային խնդիրներն են։

«Մենք ավելի թեթև էինք պատկերացնում աշխատանքները, բայց երբ որ շինարարն արդեն սկսեց գործը կատարել, պարզվեց, որ էնտեղ  արդեն կոմունիկացիաների հետ խնդիրներ առաջացան, սանհանգույցների հետ խնդիրներ եղան, դրա համար էլ նախագիծը նորից մենք վերանայեցինք»,-պարզաբանում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Գլխավոր ճարտարապետը հավաստիացնում է, որ  անհրաժեշտ նախագծային փոփոխություններն արդեն կատարվել են, բայց 16 բնակարաններում   վերանորոգումները երբ կվերսկսվեն, ժամկետներ չնշեց։ Հայտնեց նաև, որ նախագծում փոփոխությունները ենթադրում են հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավում։ Բայց շենքերի ջերմամեկուսացման ծրագիրն էլ անավարտ կմնա։   Աշխատանքները շինարարը ցուրտ եղանակներին կդադարեցնի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP