16:50 03.03.2018
1 միլիարդ 400 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանում կարող են թույլատրել ամեն ընտանիքում երեք երեխա ունենալը։ Մինչև 2015 թվականը՝ մի քանի տասնամյակ, այս երկրում ընտանիքներին թույլատրում էին ունենալ միայն 1 երեխա՝ բնակչության աճի տեմպը մեղմացնելու համար։
2015 թվականից Չինաստանը թույլատրեց երկրորդ երեխայի ծնունդը։ Ներկայում Չինաստանի խորհրդարան ներկայացված նախագծով առաջարկվում է թույլատրել նաև երրորդ երեխայի ծնունդը։ Միջին հաշվարկով ներկայում Չինաստանի բնակչությունը 1 մարդով ավելանում է յուրաքանչյուր 5-6 վայրկյանը մեկ։
Խնդիրն այն է, որ տասնակյակներ շարունակ ընտանիքում երկրորդ երեխայի ծնունդն արգելելով՝ Չինաստանը ոչ միայն նվազեցրեց բնակչության աճի տեմպը, այլև ծերացրեց իր բնակչությունը։ Արդյունքում ավելի փոքրաթիվ երիտասարդ խավի ուսերին են մնացել ավելի մեծ թվով թոշակառուների համար հոգ տանելու ծախսերը։
Չինաստանի բնակչությունը հսկայական տեմպերով աճել է մինչև 1960-ական թվականների վերջը։ Գագաթնակետը 1969 թվականին էր, երբ տարեկան երկրի բնակչությանը քանակն աճում էր երեք տոկոսով։ Դրանից հետո իշխանությունների միջամտությամբ աճի տեմպը կասեցվեց և 1980-ականների սկզբին հասցվեց 1,5 տոկոսի։ Այդ ժամանակ էլ երկրի բնակչությունը հատեց 1 միլիարդ սահմանը։
1990-ականների սկզբից Չինաստանի իշխանություններն էլ ավելի խստորեն կասեցրին աճի տեմպն ու դարավերջին հասցրին 0,52-0,54 տոկոս մակարդակին, որն էլ շարունակվում է մինչև հիմա։ Բայց երկրի բնակչությունն արդեն 1 միլիարդ 400 միլիոն է։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...