5 հայ շախմատիստներ առաջատարների խմբում են. շախմատի պատանեկան ԵԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

5 հայ շախմատիստներ առաջատարների խմբում են. շախմատի պատանեկան ԵԱ

11:00 10.11.2022

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 4-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մարիամ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը, Գաբրիելա Հարությունյանը, Նարեկ Ղազարյանն ու Մամիկոն Ղարիբյանը, որոնք վաստակել են 3,5-ական միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը 3 հաղթանակներից հետո հաշտություն կնքեց իսպանացի Վիվիանի Գալվանի հետ: Իսկ Աստղիկ Հակոբյանը հաղթեց էստոնացի Անաստասիա Սինիցինային: Մարիամն ու Աստղիկը առաջատարների թվում են:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Գաբրիելա Հարությունյանը 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց լեհ Բլանկա Էյսիմոնտի հետ: Հարությունյանը 3,5 միավորով 4-րդ տեղում է և կես միավորով է հետ մնում 3 առաջատարներից:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում Նարեկ Ղազարյանը հաղթեց թուրք Գյոքալփ Դողանային և 3,5 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական: Նարեկը կես միավոր է զիջում 4 առաջատարներին:

Տուրը հաղթական էր մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում ելույթ ունեցող Մամիկոն Ղարիբյանի համար, որի մրցակիցն իսրայելցի Յուվալ Յանիվն էր: Մամիկոնը 3,5 միավորով 3-րդ տեղում է և կես միավոր է զիջում 2 առաջատարներին:

Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում Արսեն Դավթյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով իսպանացի Դիեգո Մակիասին: Արսենն ունի 3 միավոր: Նույնքան միավոր է վաստակել Ռոբերտ Փիլիպոսյանը, որը հաշտություն կնքեց թուրք Էրայ Կիլիչի հետ:

Այսօր կկայանա առաջնության 5-րդ տուրը: Վիճակահանությամբ այդ տուրում Մարիամ Մկրտչյանն ու Աստղիկ Հակոբյանը կմրցեն միմյանց հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

15:28 30.06.2025

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։   նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

15:26 30.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

15:16 30.06.2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

15:11 30.06.2025

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։ «Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել […] ...

ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապվել ռուս լրագրողների հետ

15:09 30.06.2025

ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապվել ռուս լրագրողների հետ

Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ ավելի քան երկու ժամ է՝ ռուս դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ պատճառաբանության ՌԴ դիվանագետներին թույլ չի տալիս մոտենալ ռուս լրագրողներին։ Ռուսական կողմը լրագրողների հետ կապված դիմել […] ...

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Կայա Կալաս

15:06 30.06.2025

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Կայա Կալաս

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ու սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «ԵՄ-ն ամուր կերպով աջակցում […] ...

BACK_TO_TOP