Փելոսիին կարող է փոխարինել ՄաքՔարթին, կյանքից հեռացած 2 դեմոկրատ վերընտրվել է․ ինչպե՞ս են անցել ընտրություններն ԱՄՆ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+30.09 oC

Փելոսիին կարող է փոխարինել ՄաքՔարթին, կյանքից հեռացած 2 դեմոկրատ վերընտրվել է․ ինչպե՞ս են անցել ընտրություններն ԱՄՆ-ում

15:04 10.11.2022

ԱՄՆ-ում տեղի են ունեցել միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում ամբողջությամբ կվերընտրվի Ներկայացուցիչների պալատը և Սենատի մեկ երրորդը։ Բացի այդ, մի շարք նահանգներում ընտրվել են նահանգապետեր և օրենսդիր մարմիններ։ Ձայների հաշվարկը շարունակվում է, սակայն նախնական տվյալներն արդեն որոշակի պատկերացում են տալիս արդյունքների մասին։

Ներկայումս Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկում են դեմոկրատները։ 435 անդամ ունեցող Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար հանրապետականներին անհրաժեշտ է ստանալ 218 տեղ։ Ըստ նախնական հաշվարկների՝ հանրապետականներին դա կարող է հաջողվել, հետևաբար, դեմոկրատները կկորցնեն վերահսկողությունը Ստորին պալատի նկատմամբ։ Դա նշանակում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կարող է փոխարինել պալատում Հանրապետականների առաջնորդ Քևին ՄաքՔարթին։

Այժմ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն 220 մանդատ, հանրապետականները՝ 212։

Ինչ վերաբերում է Սենատի ընտրություններին, ապա նախնական հարցումները ցույց են տալիս, որ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները հավասար հնարավորություններ ունեն։ Այս միջանկյալ ընտրությունների արդյունքներով ընտրվելու են սենատի 100 անդամներից 35-ը։ Մեծամասնություն կազմելու համար կուսակցությունը Կոնգրեսի վերին պալատում պետք է ունենա 51 տեղ։

Վճռորոշ կարող էր դառնալ Ջեորջիա նահանգում քվեարկության արդյունքը, սակայն այնտեղ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների 50 տոկոսը։ Դեկտեմբերի 6-ին Հանրապետական Հերշել Ուոքերի և Դեմոկրատ Ռաֆայել Ուորնոքի միջև կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։

Reuters գործակալությունը նշում է, որ որպես կանոն՝ ԱՄՆ-ում իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնավարման առաջին միջանկյալ ընտրություններում լուրջ պարտություն է կրում։ Սակայն այս ընտրություններում երկու կուսակցությունների միջև տարբերությունը չնչին է, և դեմոկրատներին հաջողվեց խուսափել ջախջախիչ պարտությունից։

Հենց այս փաստին է ուշադրություն հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընտրությունների արդյունքները մեկնաբանելիս։

«Չնայած ցանկացած կորցրած տեղ ցավալի է, և որոշ լավ դեմոկրատներ չհաղթեցին, սակայն դեմոկրատների համար լավ գիշեր էր։ Մենք ավելի քիչ տեղեր կորցրինք Ներկայացուցիչների պալատում, քան որևէ այլ դեմկորատական նախագահ իր առաջին միջանկյալ ընտրություններում վերջին 40 տարում։ Իսկ նահանգապետերի համար մենք լավագույն արդյունքներն ունենք 1986 թվականից ի վեր», – Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Վերլուծաբաններից շատերն են նշում, որ դեմոկրատների համար ընտրությունների արդյունքները սպասվածից շատ ավելի լավ են։

Սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով ակտիվորեն ընդգրկված էր նախընտրական արշավում, ընտրությունների արդյունքներն անվանել է «մեծ հաղթանակ», չնայած միևնույն ժամանակ նշել է, որ արդյունքները «որոշ առումով հիասթափեցնող են»։

Ընտրությունների ընթացքում նաև աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Դեմոկրատական կուսակցության կողմից Ներկայացուցիչների պալատի անդամ վերընտրված թեկնածուներից երկուսը մահացել են անցյալ ամիս՝ Թոնի Դելյուկան 85, իսկ Բարբարա Քուփերը՝ 93 տարեկանում։ Փենսիլվանիայում և Թենեսիում հատուկ ընտրություններ կանցկացվեն այդ թեկնածուներին փոխարինելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

10:55 01.08.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

Արևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

10:30 01.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

10:15 01.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

10:00 01.08.2025

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

Հնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

09:53 01.08.2025

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

09:49 01.08.2025

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP