22:41 10.11.2022
Այն բանից հետո, երբ աշխարհի ամենամեծ ջեքփոթը՝ 2,04 միլիարդ դոլար (124,4 միլիարդ ռուբլի) շահեցին ԱՄՆ-ում, Ֆիլադելֆիայի Fox Rothschild իրավաբանական ընկերության համանախագահ Էնդրյու Սանտանան խորհուրդ տվեվ տիրոջը «գետնի տակն անցնել»: Այս մասին հայտնում է Fox News-ը։
Փաստաբանի առաջին խորհուրդն է՝ չկորցնել վիճակախաղի տոմսը և չափազանց զգույշ լինել դրա հետ։ Սանտանան խորհուրդ է տվել չստորագրել տոմսը, քանի դեռ պարզ չէ՝ արդյոք ստորագրողի մասին տեղեկությունները չեն հրապարակվի մեծ մրցանակը վերցնելուց հետո:
Հսկայական գումար շահելու դեպքում կարևոր է ոչ մեկին չասել այդ մասին, բացառությամբ իրավաբանի, ով կօգնի ստանալ մրցանակը վիճակախաղի շտաբում։ Անհրաժեշտ է նաև տեղեկացնել այն մարդկանց, ովքեր տոմսը գնել են երջանիկ հաղթողի հետ միասին, եթե այդպիսիք կան, ասել է փաստաբանը։
Բացի դրանից, Սանտանան խորհուրդ է տալիս հաղթելուց անմիջապես հետո շատ պարտավորություններ չստանձնել, որպեսզի արագ շատ գումար չծախսվի։ Պետք չէ անմիջապես խոշոր գնումներ կատարել, նվերներ տալ կամ այլ նշանակալից ծախսեր կատարել։ Փաստաբանը խորհուրդ է տվել հաղթելուց անմիջապես հետո չթողնել աշխատանքն ու արմատապես չփոխել ապրելակերպը։
«Եթե դուք թողնեք ձեր աշխատանքը հաղթանակի հայտարարումից անմիջապես հետո, հատկապես, եթե հայտնի է, որ շահող տոմսը վաճառվել է ձեր տան կամ գրասենյակի մոտակայքում, գործընկերները, ընկերներն ու հարազատները կարող են հասկանալ, որ դուք եք շահել մրցանակը», – ասել է փորձագետը:
Սանտանան ընդգծել է, որ նախքան գնումներ կատարելը պետք է հասկանալ, թե որքան եք ցանկանում խնայել ապագայի համար։
«Պարգևի զգալի մասը կարող է պահել կառավարությունը, ուստի ավելի լավ է հասկանալ, թե որքան գումար է մնացել հարկերը վճարելուց հետո, նախքան այն ծախսելը», – բացատրել է նա:
Կարևոր է զգույշ լինել ծախսելիս, գոնե սկզբում, քանի դեռ մարդը չի սովորել կառավարել մեծ ակտիվները։
Պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը խաղարկվել է երեքշաբթի՝ նոյեմբերի 8-ին։ Առայժմ հայտնի չէ, թե ով է շահել մրցանակը, սակայն հաղթող է ճանաչվել միայն մեկ տոմս, այսինքն՝ ամբողջ գումարը բաժին է ընկնելու դրա տիրոջը։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...