08:33 11.11.2022
Հաջորդ տասնամյակում Արկտիկան կարող է ամռան ամիսներին ամբողջությամբ կորցնել ծովի սառույցը: Նման կանխատեսում է արել The Guardian-ի բրիտանական հրատարակությունը՝ հղում անելով կրիոսֆերայի վիճակի մասին զեկույցին, որը գիտնականները հրապարակել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 27-րդ համաժողովից առաջ։
«Այս պահին մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ: Մենք պարզապես կրակը խառնեցինք և թույլ տվեցինք, որ համակարգը արդեն շատ տաքանա», – խոստովանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից և հետազոտության համահեղինակ Ջուլի Բրիգամ-Գրետան:
Ծովի սառույցի անհետացումը կբացի մութ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, որն ավելի շուտ կկլանի ջերմությունը, քան կարտացոլի այն, և դա, իր հերթին, կմոտեցնի գլոբալ տաքացումը, շեշտում են գիտնականները։ Նրանք նշում են, որ Արկտիկան տաքանում է մոտավորապես չորս անգամ ավելի արագ, քան մնացած աշխարհը: Անտարկտիդայում ռեկորդային ջերմային ալիքների հետ մեկտեղ դա կարող է հանգեցնել 130 հազար տարվա ընթացքում աննախադեպ «հալչող ջրի ազդակի», որը ափամերձ շրջանների համար հղի է աղետի վտանգով։
2021 թվականի մայիսին ամերիկացի գիտնականները մտավախություն հայտնեցին, որ Անտարկտիդայում սառցադաշտերի հալվելը կարող է սպառնալ այնպիսի ափամերձ քաղաքների գոյությանը, ինչպիսիք են Նյու Յորքը և Շանհայը: Ջերմաստիճանի բարձրացման հետ Արկտիկայի սառույցները սկսում են հալչել: Անտարկտիդայում այնքան սառույց կա, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել ծովի մակարդակի մինչև 60 մետր բարձրացման: Փորձագետները կանխատեսում են, որ ջերմոցային գազերի արտանետումների ներկայիս տեմպերով Անտարկտիդայի սառցաշերտը կհասնի հալման կրիտիկական մակարդակի մոտ մոտ 2060 թ. Համաշխարհային օվկիանոսի մակարդակը մարդկային գոյության ընթացքքւմ կհասնի աննախադեպ չափերի, կարծում են գիտնականները։
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...