22:00 18.11.2022
Լիբանանի քաղաքներից մեկում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ տեղադրվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայերի դեմ կռված ադրբեջանցի շեհիդների հուշարձան: Հայ համայնքի շրջանում դա բողոքի ալիք է առաջացրել: Ովքե՞ր են կառուցողները, և ի՞նչ նպատակով է դա արվում: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
«Հուշարձանը տեղադրվել է Լիբանանի հյուսիսային Աքար նահանգի փոքր Քուաշար գյուղաքաղաքում, որտեղ բնակվում են սյունիի ուղղությունը դավանող թուրքմանները: Վերջիններս ադրբեջանցիներին և թուրքերին մոտ ազգեր է համարում, և այդ շրջանը, որը կոմպակտ բնակեցված է թուրքմանների կողմից, Անկարայի հենարանն է Լիբանանում:
Հատկանշական է, որ երբ Թուրքիայի նախագահը ժամանում է Լիբանան, իրեն միշտ տանում են Քուաշար, և վերջին անգամ նույնպես այնտեղ իրեն ընդունելություն է կազմակերպվել:Լիբանանի մեծաթիվ հայ համայնքը վրդովված է, զայրացած է, քանի որ ակնհայտ է, որ այս քայլով նպատակ են հետապնդում վիրավորել տեղի հայերին, և հայ համայնքի անունից հանդես է եկել հայտարարությամբ խորհրդարանի պատգամավոր, դաշնակցության լիբանանյան կառույցի ղեկավար Հակոբ Բագրատունին, և հատկանշական է, որ այդ հուշարձանի բացման արարողությանը ներկա էին նաև մարզի նահանգապետը և խորհրդարանի երկու պատգամավորներ, այդ թվում՝ պատգամավոր, որը ներկայացնում է Քրիստոնեական ազատ հայրենասիրական շարժում կուսակցությունը, մի կուսակցություն, որը դաշնակից է դաշնակցությանը և նույն կոալիցիայի մեջ է մտնում: Եվ դա նույնպես հարց է առաջացնում, թե ինչպես են դաշնակիցները միմյանց հանդեպ իրենց դրսևորում: Հավանաբար, այդ հարցը դեռ կքննարկվի տարբեր ատյաններում:
Բացի այդ, ակնհայտ է, որ այս հուշարձանի տեղադրումը հակասում է պաշտոնական Բեյրութի պաշտոնական մոտեցմանը, որը դատապարտում է պատերազմի հրահրելը և այդ պատերազմի մասնակիցներին հուշարձան տեղադրելը, պարզ է, որ վիրավորում է այդ պատերազմի մյուս կողմին: Հենց այդ նպատակն էր, հավանաբար, ի սկզբանե, և հետապնդում էին նախաձեռնողները: Թե ո՞վ է ֆինանսավորել, չեն հայտարարում, բայց պարզ է, որ ֆինանսավորումը Բաքվից է եղել»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Հնարավո՞ր է արդյոք օրենքի սահմաններում հասնել արձանի ապամոնտաժմանը. Արտյոմ Երկանյանը պատասխանել է նաև այս հարցին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...