22:43 22.11.2022
Վաղը Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ: Բացի դրանից, ըստ Զայնետդինովի, կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։
Ի՞նչ է հայտնի օրակարգի մասին: Արդյո՞ք անդամ բոլոր պետությունների առաջնորդներն են մասնակցելու. Թեմայի շուրջ, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Վաղն անցկացվելու է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը Դվին հյուրանոցային համալիրում: Կեսօրին, մոտավորապես 11:30 կսկսվի նիստի բաց մասը, այնուհետև երկրների ղեկավարները փակ ռեժիմով կշարունակեն աշխատանքը նեղ կազմով: Ավելի ուշ՝ արդեն ընդլայնված կազմով, նիստը կշարունակվի արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների, անվտանգության քարտուղարների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ վերջում պետք է ընդունվի ավարտական հռչակագիր:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը ժամանելու է Երևան և որ, բացի նիստից, առանձին հանդիպում է ունենալու նաև Հայաստանի վարչապետի հետ: Հաստատված է նաև Բելառուսի նախագահի այցը, Ղրղստանի նախագահը նույնպես հաստատել է…մինչ այս պահը դեռևս հայտնի չէ, թե արդյոք կկարողանա Երևան ժամանել Ղազախստանի նորընտիր նախագահ Տոկաևը: Նա այնտեղ խնդիրներ ունի և միգուցե հնարավորություն չտա իրեն մասնակցելու, բայց այդ մասին որևէ հերքում կամ հաստատում չի եղել:
Նիստում նախագահելու է Հայաստանի վարչապետը, քանի որ այժմ Հայաստանն է նախագահող պետությունը մինչև հունվարի 1-ը և հունվարի 1-ից Բելառուսին է անցնելու այդ լիազորությունը: Դա է պատճառը, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իր ելույթում կներկայացնի այն ծրագիրը, թե նախագահող երկիրը ինչ հարցի պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի և ինչպես է վարելու այդ քաղաքականությունը:
Ի դեպ, մինչ նիստը, օրեր առաջ նիստի նախապատրաստման աշխատանքները հեռախոսով քննարկել են Փաշինյանը Պուտինի հետ և Պուտինը Լուկաշենկոյի հետ: Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հեռախոսազրույց չի եղել»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Հայաստանի համար շատ կարևոր հարց կա՞ օրակարգում և ինչպե՞ս են մեկնաբանում սպասվող նիստը Բաքվում: Այս հարցերի շուրջ ևս Արտյոմ Երկանյանը տվել է մեկնաբանություն:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...
23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետԱմերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...