Ավարտվել է Հրազդանի երկու բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Ավարտվել է Հրազդանի երկու բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

11:58 15.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի բնակչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը հայտնաբերվել են 2017թ. նոյեմբերի 2-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են երկու անձի սպանության հանգամանքները, սպանության վայրը, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1985թ.:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն  մասին, որ Հրազդան քաղաքի երկու բնակիչներ՝ Սամվել Ալիխանյանը և Վարդուհի Սիմոնյանը, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են 2017թ. սեպտեմբերի 18-ին՝ Հրազդան քաղաքում գտնվող առանձնատներից մեկում՝ նույն քաղաքի` 1985թ. ծնված բնակչի կողմից կիրառված բռնության հետևանքով: Պարզվել է, որ տուժողները և Հրազդանի բնակիչը եղել են ծանոթներ, և դեպքի օրը վերջինիս հայրական տանը նրանց միջև գումարային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 1985թ. ծնված տղամարդը ծեծել է նրանց, ապա մետաղական լարով խեղդամահ արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:

Պարզվել է, որ Հրազդանի բնակիչը այնուհետև հափշտակել է Վ.Սիմոնյանի ոսկյա ապարանջանը` ոսկյա կախազարդով, ոսկյա ականջօղերը, ոսկյա թևնոցը և մատանին, իսկ պայուսակից՝ կանխիկ գումար, ինչպես նաև՝ Վ.Սիմոնյանի և Ս.Ալիխանյանի անձնագրերը: Բացի այդ, տղամարդը Վ.Սիմոնյանի պայուսակից վերցրել է նրա բնակարանի բանալին, գնացել այնտեղ և փնտրել գումար և ոսկյա զարդեր, սակայն ոչինչ չհայտնաբերելով՝ հեռացել է:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ առանձնապես ծանր հանցանքի հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթվել են պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով և ավտոմեքենայով տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր, որտեղ դաշտամիջյան ակոսի մեջ փոս են փորել և թաքցրել դիերը: Քննությամբ պարզվել է դիակների տեղափոխմանն աջակցած անձանց ինքնությունը։

Բացի այդ, Հրազդան քաղաքի բնակչի բնակության վայրից հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող 4 հատ գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի՝ 1985թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

22:47 10.05.2025

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

22:37 10.05.2025

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական ​​եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

22:30 10.05.2025

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

22:12 10.05.2025

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP