ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

19:40 23.11.2022

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի կողմից իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում  փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ հիշյալ հասարակական կազմակերպության նախագահը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային  միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:

Սակայն կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված միջոցառումների մի մասի չեղարկվելուց հետո, միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված և կազմակերպությանը փոխանցված 13.007.200 ՀՀ դրամ գումարից 1.050.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1.050.000 ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1.050.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ինչպես նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

BACK_TO_TOP