13:01 15.08.2018
Այսօր, օգոստոսի 15-ի առավոտյան ժամը մոտ 6։00-ի սահմաններում վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000 մմ տրամագծով մայրուղային ջրատարը: Պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, սողանքն է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Վանաձոր-Փամբակ հատվածում: Ճանապարհին զուգահեռ ձգվող պողպատե ջրատարը չի դիմացել հողային զանգվածի հարվածին և խողովակների միացման «կարը» ճաք է տվել: Ստիպված դադարեցվել է ջրատարի շահագործումը: Այս մասին գրառում են արել «Վեոլիա ջուր» ընկերության ֆեյսբուքյան էջում։
Ընկերության «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Լոռի» տեղամասը անմիջապես սկսել է վերանորոգման աշխատանքները: Այդ մասին՝ ներկայացվող լուսանկարաշարով:
Ճիշտ է կանգառը 24 ժամով է՝ մինչև օգոստոսի 16-ի ժամը 6.00-ն, սակայն ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Ալեքսանդր Բաղդասարյանի, արվում է ամեն ինչ արդեն ուշ երեկոյան ջրատարի վերագործարկման համար: Եթե խոչընդոտող այլ հանգամանքներ չլինեն, ապա Լոռու մարզի ստորև նշված համայնքները վաղն առավոտյան ջուր կստանան հաստատված գրաֆիկով:
Լոռու մարզի ջրանջատված բնակավայրեր ու տարածքներ.
Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետ, Անտառամուտ գյուղական համայնքներ և Վանաձոր քաղաքի՝ Տ. Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակներ, Լոռվա խճուղու, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիր, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցներ, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տներ, Հակոբյան փողոցի կենտ համարի տներ և նրբանցք, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տներ և նրբանցք, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տներ և 2-րդ շենք, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տներ, Սունդուկյան 1-15 տներ և 1-ին նրբանցք, Ծատուրյան փող. 1-19 տներ, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակներ և 8-16 տներ, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2-24 /զույգ/ տներ, Նաիրի փող. 1,3,5 շենքեր, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքեր և փակուղու 1 շենք, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքեր, Շինարարների փող. 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 8, 10 շենքեր, Աղայան փող. 72, 73, 75, 75ա, 77, 81, 83, 85, 87, 88, 90, 95, Ե1, Ե2 շենքեր, Ուսանողական փող. 4, 6, 8, 10, 14, 16, 16ա շենքեր և 1, 2, 3 տներ, Գուգարքի 6, 7, 8, 9, 10 շենքեր և քոթեջների 1, 2, 3 փողոցներ, Պ. Սևակի, Ավետիսյան, Սարոյան, Իսահակյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2034877883488909&id=1553439238299445
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...