14:15 15.08.2018
Այսօր քաղաքագետներ Լևոն Շիրինյանն ու Հայկ Սուքիասյանը, իրավագետ Վարդան Այվազյանը, տնտեսագետ Նարեկ Մկրտչյանը և հասարակական գործիչ Մարիամ Մանուկյանը հայտարարել են, որ ձևավորել են նախաձեռնող խումբ «Հայաստանի քրիստոնյա ժողովրդական կուսակցություն» հիմնադրելու համար: Կուսակցությունը կարճ տարբերակով կանվանվի ՀՔԺԿ:
Կուսակցության հիմնադրման առիթով հրավիրած մամուլի ասուլիսում քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ թեև հայ ժողովրդի պատմության մեջ շատ կուսակցություններ են եղել, սակայն աշխարհում քրիստոնեությունը առաջինն ընդունած ժողովուրդը չի ունեցել քրիստոնեաժողովրդական կուսակցություն կամ շարժում: Այդ պատճառով էլ որոշել են լրացնել այդ բացը:
«Մենք մտածում ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքները անպայման պիտի ռեալիզացվեն, և երկրորդ թավշյա հեղափոխության նպատակները պետք է դառնան ուղենիշային մեր պետականության համար, որպեսզի վերադարձ չլինի երրորդ հանրապետության ճահճին ՝ սատրապության շրջանին»- հայտարարել է Լևոն Շիրինյանը:
Նրա տեղեկացմամբ՝ կուսակցության խորհրդանիշ է ընտրվել աստվածաշնչյան Նոյի ճերմակ աղավնին: Նախաձեռնողների պնդմամբ՝ կուսակցությունը կգործի աջակենտրոն գաղափարական դաշտում, լինելու է Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական աշխարհայացքը կրող, լիբերալ-պահպանողական ուժ:
Նախաձեռնողների համոզմամբ՝ իրենք չեն կարևորում կուսակցական անդամների քանակը և գլխաքանակ ապահովելու մրցավազքին չեն մասնակցելու: Առաջնորդվելու են մեկ սկզբունքով, ով կկիսի իրենց գաղափարախոսությունը, նա էլ կարող է դառնալ իրենց ընտանիքի անդամ:
Լևոն Շիրինյանը նաև հայտարարել է, որ կուսակցությունը, առաջիկայում, անկախ համագործակցության ձևից, պաշտպանելու է թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի տեսակետները, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո առավել կհստակեցնեն՝ գործելու են ընդդիմադիր դաշտում, թե համագործակցելու են իշխանությունների հետ:
«Գործելու ենք 2 սկզբունքով, քաղաքական կոնսենսուս բոլորի հետ խորհրդարանում և սոցիալական գործընկերություն: Հայաստանը օլիգարխիկ պետություն չպիտի լինի, օլիգարխիան պիտի ոչնչացվի, միանշանակ, և այդ կուրսը պաշտպանելու ենք, մշակութային ժառանգությունը պետք է մշակույթի բարձր շերտերով վերականգնվի»- հայտարարել է Շիրինյանը՝ ավելացնելով, որ ամեն ինչ անելու են վերականգնելու հայ ժողովրդի ոսկեդարը, այդ թվում՝ որևէ զիջում չեն ընդունում Արցախի հարցում:
Կուսակցական գաղափարական մանրամասներն ու շատ հարցերի նկատմամբ կուսակցության որդեգրած դիրքորոշումը նախաձեռնող խումբը պատրաստվում է ներկայացնել կուսակցության հիմնադիր վեհաժողովում:
Ի դեպ, կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, վստահ, որ կհաղթահարեն անցողիկ շեմը, իսկ եթե չհաղթահարեն, ապա, ըստ Շիրինյանի, կշարունակեն աշխատել ու կնախապատրաստեն երկրորդ հեղափոխությունը:
Ի դեպ, պատասխանելով լրագրողների հարցերին՝ Շիրինյանը հերքել է այն պնդումը, որ իրենք նման անունով կուսակցություն են հիմնում՝ նույնականացնելու համար Խոսրով Հարությունյանի ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հետ, պնդելով, որ Խոսրով Հարությունյանի կուսակցությունը անձնական, մարդ կուսակցություն է, իսկ իրենք գրպանի կուսակցություն չեն ստեղծում: Եվ երկրորդ, ըստ Շիրինյանի, նման անունով մյուս բոլոր կուսակցությունների հիմքում իրականում չկա քրիստոնեական արժեհամակարգ, ու այդ առումով էլ իրենց կուսակցությունը բոլորից տարբերվում է ու միակն է:
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...