Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կոլեկտիվ քննարկում պահանջող հարցերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կոլեկտիվ քննարկում պահանջող հարցերին

21:36 25.11.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է քննարկել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

«Բոլորովին վերջերս, ինչպես գիտեք, ես Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այնտեղ բազմակողմ ձևաչափում, իսկ հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը եղան նաև կոլեկտիվ քննարկում պահանջող մի քանի հարցեր։ Եկեք այդ մասին էլ խոսենք»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ ԱԽ նիստում կքննարկեն նաև G20-ում ռուսական պատվիրակությունների աշխատանքի արդյունքները, ինչպես նաև տեղեկություններ կփոխանակենք նաեւ ստեղծված իրավիճակի մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

11:33 07.07.2025

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

Մեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։   ...

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

11:18 07.07.2025

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11:07 07.07.2025

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

10:55 07.07.2025

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

10:47 07.07.2025

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան ​​չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

10:37 07.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP