14:14 28.11.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին: Այսմ ասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատվիրակության ղեկավարը, հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն էր եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հարցերի շուրջ քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում էին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։
Միաժամանակ Ալմազ Բուրկուտովը հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության եւ պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։
Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ՓԳՀ-ի պատվիրակությանը Գեղարքունիքի մարզում իրականացված կենսական ու բազմաբովանդակ մարդասիրական ծրագրերի իրականացման համար, տրամադրեցի անհրաժեշտ տեղեկատվություն եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ շարունակական համագործակցության մասին իմ պատրաստակամությունը հայտնեցի։ Նշեցի, որ մեր երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ին և ՄԱԿ-ի այլ կառույցներին՝ այդ դժվարին օրերին պատերազմական իրավիճակում հայտնված՝ մեր բնակչությանը պահանջված ու կարեւոր օժանդակություն ցուցաբերելու, հույս ու հավատ ներշնչելու և բոլոր հիմնահարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար։
Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի ձեռնարկման առաջին օրերից մինչ այժմ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ մեր համագործակցությունն ընթանում է անխափան և իրականացված ծրագրերն այդ համագործակցության շնորհիվ հասցեական են եւ արդյունավետ։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի հետեւանքով տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հետ կապված խնդիրներին, տեղեկացրեցի, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների շնորհիվ՝ մոտ երկու ամիս է, ինչ սկսվել եւ շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, որի արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։ Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց սեփականատերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար։ Բնականաբար, այդ ընտանիքներն ունեն նաեւ այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն, որոնք կապված են ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների և շատ այլ խնդիրների հետ, ուստի ամեն մի ծրագիր, որն ուղղվելու է մեր սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների եւ կենսական խնդիրների բավարարմանը, մեր կողմից ստանալու է պահանջված աջակցություն ու համագործակցություն՝ լինեն դրանք մարդասիրական, թե անվտանգությանը վերաբերող ծրագրեր։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության, հարցերի լայն շրջանակի բաց քննարկման եւ բավարար տեղեկատվության տրամադրման համար՝ Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերը հասցեական եւ արդյունավետ իրականացնելու նպատակով»։
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվըՄերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...