12:11 01.12.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ այլ երկրներում ԱՄՆ դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի իրենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանան որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է դեսպանների թեկնածուների հաստատման հարցով լսումների ժամանակ:
Մենենդեսը բարձրացրել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների հարցը: Որպես պատասխանող կողմ նախ հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով այժմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն է:
Թրեյսին նշել է, որ հայ կին զինծառայողի մարմինը պղծելու տեսանյութը դիտելուց հետո կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստուգել է այդ և այլ տեսանյութերի իսկությունը:
«Այժմ մեր նպատակն է պատասխանատվության ենթարկել դա իրագործողներին… Մենք այդ մասին զեկուցել ենք պետքարտուղարությանը», – ասել է Լին Թրեյսին:
Բոբ Մենենդեսը շեշտել է, որ պատճառ չունի վիճարկելու նշված տեսանյութերը:
«Մեր դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանանք որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ», – ասել է Մենենդեսը՝ շեշտելով, որ եթե չկա պատասխանատվություն, չկա արդարադատություն:
Լսումների ընթացքում Մենենդեսը հարցեր է ուղղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենին: Նա դարձյալ հիշեցրել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև այլ ռազմական հանցագործությունների մասին՝ հարց ուղղելով՝ արդյոք դեսպանի թեկնածուն կառաջնորդի դեսպանատան ջանքերը՝ փաստագրելու ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայերի դեմ իրականացված ենթադրյալ վայրագությունները:
«Ես տեսել եմ սեպտեմբերի այդ սարսափելի տեսանյութերից մի քանիսը և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ փաստագրել դրանք, եթե հայկական կողմը դիմի», – պատասխանել է Քվիենը:
Ի պատասխան՝ Մենենդեսը նշել է, որ չի ցանկանում, որ հայկական կողմը դիմի, հարկավոր է, որ ամերիկյան կողմն ակտիվություն դրսևորի այս հարցում:
«Մենք պետք է իմանանք՝ արդյոք ադրբեջանցիներն իրականացնում են այդ գործողությունները, որպեսզի կարողանանք վճիռ կայացնել՝ արդյոք «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից պետք է հրաժարվել, թե ոչ: Ես ուզում եմ՝ նշանակվի դեսպան, որն ակտիվ ներգրավմամբ կօգնի մեզ որոշել՝ արդյոք այս մահապատիժները, անդամահատումները, այլ գործողությունները ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, և կարողանա պետքարտուղարությանն ու այս հանձնաժողովին ասել՝ արդյոք դրանք ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, արդյոք դրանցից մի քանիսն են ճիշտ, որպեսզի մենք կարողանանք որոշում կայացնել», – ասել է Մենենդեսը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատասխանել է, որ նման հանցանքների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելն իր համար շատ կարևոր է:
Իր հերթին, սենատոր Քրիս Վան Հոլլենը հայտնել է, որ ցանկացած բանակցություններում վստահելի կողմ լինելու համար հարկավոր է ագրեսիան անվանել ագրեսիա: «Անկախ լրատվական աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանն է հարձակումներ սկսել, ինչպես նաև տարբեր տեսակի վայրագություններ իրականացրել», – ասել է Վան Հոլլենը:
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչներին հարց է ուղղվել՝ արդյոք ԱՄՆ-ն որոշել է, թե ով է ագրեսորը, սակայն պատասխան չի եղել: «Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, սակայն հավաստի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, առնվազն պետք է սկսել փաստերից և կարողանալ հանրության առաջ բարձրաձայնել դրանք: Դուք գնում եք շատ կարևոր մի երկիր, աշխարհի շատ կոնֆլիկտային հատվածում, և հույս ունեմ, որ կկարողանաք փաստերն իրենց անունով կոչել», – եզրափակել է սենատորը:
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...