Ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաներ ու եզակի ցուցանմուշներ. Գյումրիի  ․ Իսահակյանի հուշատուն- թանգարանը ներկայանում է նորովի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC

Ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաներ ու եզակի ցուցանմուշներ. Գյումրիի  ․ Իսահակյանի հուշատուն- թանգարանը ներկայանում է նորովի

18:39 01.12.2022

Վարպետի հուշատուն-թանգարանում էքսպոզիցիոն փոփոխությունը կատարվել էր 20 տարի առաջ, այցելուներին թանգարանում ցուցադրվում էին Վարպետի գրական ու ստեղծագործական ժառանգությամբ, ինչպես նաև մեմորիալ հատվածով, որտեղ Ավետիք Իսահակյանի ընտանիքին պատկանող գույքն ու կահ-կարասին է:

Այժմ հուշատուն-թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ ու նոր վիդեո-ձայնային տեխնիկական հագեցվածությամբ: Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային միջոցներով, իսկ սրահների վերանորոգման համար գումար է հատկացվել Գյումրի քաղաքի բյուջեից։  Մշակված նոր  ու ժամանակակից կոնցեպտում մասնագիտական խումբը մեծ ուշադրություն է դարձրել   թանգարանում միջավայրի և ժամանակաշրջանի  պահպանմանը՝  հինը համադրելով ինովացիոն նորագույն տեխնոլոգիաների հետ:

Գյումրիի համայնքապատկան հինգ թանգարաններից ամենաշատ այցելուներ ունենում է Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը։ Տարեկան 10-15 հազար զբոսաշրջիկ ծանոթանում է մեծ Վարպետի գրական ժառանգությանը: Ամիսներ առաջ սկսվեցին թանգարանի չորս սրահների վերանորոգման ու արդիականացման աշխատանքները։

«Ինչ է արվել․․․ Փոխվել է գրողի գրական ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող չորս սրահների ամբողջ ցուցադրությունը, հագեցել է եզակի  նշանակության ցուցանմուշներով, անցկացվել է կետային լուսավորություն, ավելացել են մեծադիր պաստառներ, կատարվել է հսկայական տպագրական աշխատանք»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Ձեռագրերից ու հայտնի գրվածքների բնագիր տարբերակներից բացի, բոլոր այցելուներին թանգարանն այժմ ներկայանում է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Օտարազգի զբոսաշրջիկները պլանշետների օգնությամբ հնարավորություն կունենան լսելու Վարպետի ստեղծագործությունների  օտարալեզու տարբերակները:

Թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն եզակի վավերագրական արխիվային տեսանյութեր, այցելուն կարող է լսել Ավետիք Իսահակյանի ձայնը և ընթերցանումները: Իսկ տեղադրված շարժական պատերի միջոցով հնարավոր է  ստեղծել նոր միջավայր, կենսագրական պատի միջոցով այցելուներին ներկայացվում է Վարպետի կյանքի առավել հետաքրքիր դրվագներն ու տարեթվերը:

«Կարելի է հատկապես կարևորել  թանգարանում նոր կենսագրական քարտեզի առկայությունը, որտեղ թվականներ կան։ Շատերի համար  թյուր կարծիք կա, որ Իսահակյանը հայրենիքի դժվարին պահերին լքել է հայրենիքը և այս ժամանակագրական քարտեզում կարող են տեսնել, թե ինչպիսի կյանքով է ապրել և այդ տարիներին որտեղ է եղել Վարպետը, դա մեծ բացահայտում կլինի բոլորի համար»,- նշում է ԱՎ․Իսահակյանի հուշատուն -թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը։

Էքսպոզիցիոն փոփոխություններից բացի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով: Թերևս ամենաթանկ ու բացառիկ ցուցանմուշը Շուշանիկ Մատակյանի նամակն է՝ ուղղված Ավետիք Իսահակյանին: Բնօրինակ նամակը, որի գոյության մասին  երբրէ չէր հիշատակվում, թանգարանին է նվիրել Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը: Շուշանիկ Մատակյանի և Ավետիք Իսահակյանի նամակային երկխոսությունն այսուհետ հնարավոր է նաև թանգարանում լսել  դերասաններ Բաբկեն Չոբանյանի և Նարինե Գրիգորյանի ձայներով:

Վարպետի թոռը թանգարանային ֆոնդ է տեղափոխել Իսահակյանի գրած նամակները Զապել Եսայանին, Արշակ Չոբանյանին, Անդրանիկ Կարապետյանին, Հովհաննես Շիրազին և պատասխան նամակները։ Շուտով կգործարկվի նաև թանգարանի պաշտոնական կայքը, որի միջոցով  կկազմակերպվեն առցանց ցուցադրություններ։ Նախատեսվում է առաջիկայում հանգստյան օրերին ավելացնել քաղաքի թանգարանների աշխատանքային ժամերը և այցելուներին կընդունեն մինչև երեկոյան ժամը 8-ը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP