13:58 07.12.2022
Երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։
Գյումրի է այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, ԱԺ պատգամավորների, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարների, Գյումրիում ՌԴ հյուպատոսի, մարզային և քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ և քաղաք այցելած հյուրերի հետ, ծաղիկներ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Մինչ այդ հոգեհանգստի կարգ է անցկացրել Շիրակի թեմի առաջնորդը։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրվա խորհրդին նշել է․ «Ժամանակի ընթացքում ամենատարբեր տեմպերով շինությունները, ճանապարհները վերանորոգվել են, դեռ կվերանորոգվեն հաստատ, բայց աղճատված ճակատագրերը վերականգնել չի լինի։ Դա շատերի համար կորցված մանկություն էր, ես վստահ եմ, որ հատկապես Գյումրիում որևէ ընտանիք չի մնացել հեռու այս աղետից և յուրաքանչյուրի ընտանիքում ողբերգություն կա։ Ցավոք, տարեգրությունը և ժամանակը չի ամոքում վերքերը, դա չսպիացող վերք է, որը մշտապես արնահոսում է»։
Երկրաշարժից մնացած գլխավոր խնդիրը մարզպետը համարել է տնակներում բնակվողների հիմնահարցը, ըստ մարզպետի, տնակում բնակվող ու անօթևանի կարգավիճակ չունեցող ընտանիքների խնդրի լուծմանն է կառավարությունը քայլ քայլ գնում․ « Տնակներում բնակվողների խնդրից զատ, կարևոր խնդիրը, որ կա վթարայիններն են, որին այսօր փորձում ենք լուծում տալ։ Այս տարի և Աշոցքի Կոճոռ
թաղամասի մասով նախագծում ունենք և Գյումրու վթարային շենքերից Տիգրան Մեծ 5 շենքի մասով, պայմանավորվածություն կա քաղաքաշինության կոմիտեի հետ նաև մյուս շենքերի մասով լուծում տալ, առաջնահերթներից մնում է Անտառավան 26-ը, Ղուկասյան շենքը, որը նույնպես վատթար վիճակում է։ Բայց ես կարծում եմ, որ նախկին Լենինականի երբեմնի հմայքը վերականգնելու համար պետք է զարկ տալ տնտեսությանը և միայն տնտեսական ակտիվ հոսքերը կկարողանան քաղաքի հմայքը վերականգնել, այս առումով ևս ՀՀ կառավարությունը հստակ ծրագրեր ունի, որոնց իրականացման համար քայլեր են ձեռնարկվում»։
Նշենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս առավոտյան Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվել ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...